Երևանում 8800 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին․ Արցախից տեղահանված փոքրիկները՝ նույնպես․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախից բռնի տեղահանման հետևանքով փախստական դարձած Մերի Ղարայանն ավելի է քան 1 ամիս է՝ 3-ամյա որդու համար մանկապարտեզ է փնտրում։ Այս պահին վարձակալությամբ բնակվում են Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ Ասւմ է՝ մանկապարտեզ գտնելու հարցով դիմել է Աջափնյակի սոցիալական միասնական ծառայության տարածքային բաժանմունք, որտեղից ուղղորդել են դիմել վարչական շրջան։

Մերիի հետ Factor TV-ի զրույցը Աջափնյակի թիվ 38 մանկապարտեզի մոտ էր, որտեղից օրեր առաջ նրան պատասխանել էին` երեխայի համար տեղ չունեն, պետք է սպասել։ Մեր նկարահանման ընթացքում մանկապարտեզի աշխատակիցը ներս հրավիրեց Մերիին և գրանցեց երեխայի տվյալները, սակայն դեռևս հստակ չէ, թե երբ երեխան կսկսի մանկապարտեզ հաճախել։ Իսկ մասնավոր մանկապարտեզները, ըստ Մերիի, բավական բարձր վարձավճար են պահանջում։

Ասում է՝ ցանկանում է, որ որդին հնարավորություն ունենա շփվել իր տարեկիցների հետ, Արցախի 9-ամսյա բլոկադայից և բռնի տեղահանությունից հետո առօրյան անցկացնի հանգիստ, ուրախ միջավայրում։

Մայրաքաղաքում 8,800 երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին, որոնց թվում են ոչ միայն Արցախից բռնի տեղահանվածները։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթական վարչության պետ Մարգարիտա Խաչատրյանի խոսքով՝ շուրջ 500 արցախցի երեխա է հաճախում Երևանի 143 մանկապարտեզներ։

Խաչատրյանի խոսքով` այս պահին Նոր Նորք վարչական շրջանը 100-ից ավելի արցախցի երեխաների է ընդունել, կան նաև այլ վարչական շրջաններ, որտեղ 50 և ավելի արցախցի երեխա է մանկապարտեզ հաճախում։ Քաղաքապետարանի պաշտոնյան ընդգծում է՝ մանկապարտեզներում իրականացվում է նաև կարիքների գնահատում։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախից բռնի տեղահանված երեխաներին մանկապարտեզ ընդունելու հնարավորություններն օբյեկտիվորեն շատ սահմանափակ են՝ պայմանավորված այն հերթերով, որոնք կան նախակրթական ուսումնական հաստատություններում։

Ստացվում է՝ հերթերի խնդիրը լիարժեք լուծում չի ստանա առնվազն առաջիկա 1 տարվա ընթացքում, քանի որ, ըստ պատասխանատուների, 19 մանկապարտեզների վերակառուցման կամ կառուցման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2025 թվականը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան