1942-ին, երբ մարդիկ ամեն օր «սև թուղթ» էին ստանում, Երևանում բացվել է երաժշտական կոմեդիայի թատրոնը. ապաքաղաքական զրույց Հակոբ Ղազանչյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է ռեժիսոր, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նրա կարծիքով՝ անկախ այն աղետալի իրադարձություններից, որոնք տեղի են ունեցել վերջին ժամանակներս, թատերական կյանքը Հայաստանում պետք է շարունակվի: Հատկապես անհրաժեշտ է ուշադիր լինել երեխաների նկատմամբ՝ նրանց պետք է ուրախություն, տոն պարգևել:

«Երեխաներին չի կարելի սգի մեջ մեծացնել»,- ասում է ռեժիսորը:

Նա հիշեցնում է, որ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը բացվել է 1942 թվականին, երբ գերմանական զորքը Հյուսիսային Կովկասում էր, և մարդիկ ամեն օր «սև թուղթ» էին ստանում:

Հակոբ Ղազանչյանը հիշում է՝ առաջին ներկայացումը, որը նա բեմադրել է Գյումրիի դրամատիկական թատրոնում 1988 երկրաշարժից հետո, Շեքսպիրի կատակերգությունն էր:

Պե՞տք է, արդյոք, թատրոնն անդրադառնա վերջին պատերազմական գործողություններին: Պատասխանելով այս հարցին՝ հաղորդման հյուրը կարծիք է հայտնում, որ անմիջականորեն այդ թեմային անդրադառնալը դեռևս վաղ է, ժամանակ է պետք՝ կատարվածն իմաստավորելու համար: Բայց կարող են լինել ներկայացումներ, թեկուզ դասական պիեսների վրա հիմնված, որտեղ առանց որևէ բառ փոխելու, «հնչի» պատերազմի և բոլոր վերջին ողբերգական իրադարձությունների թեման: Այդ առումով կինոն հիմնովին տարբերվում է թատրոնից, որտեղ գործողությունը ծավալվում է պայմանական, ոչ թե իրական ժամանակում: Այդ է, ի դեպ, պատճառը, որ, ըստ ռեժիսորի, թատերական ներկայացումները շատ ավելի արագ են «մաշվում», քան կինոարվեստի լավագույն նմուշները:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան