Հայաստանում մթնոլորտը փոխվե՞լ է. արդարության ընկալումներն` ըստ «Սասնա ծռերի» աջակիցների և նոր իշխանության ներկայացուցչի

Լուրեր

08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այս օրերին լրանում է ՊՊԾ գնդում տեղի ունեցած իրադարձությունների երկու տարին: Վերջին երկու ամսում փոխվեցին «Սասնա ծռեր» խմբի բազմաթիվ ներկայացուցիչների խափանման միջոցները: Խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը` օրեր առաջ ազատության մեջ հայտնված Արարատ Խանդոյանը,նկարագրելով հեղափոխությունից հետո երկրում ստեղծված վիճակը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է. «Հայաստանում միայն «իշխանիկների» տեղերն է փոխվել»:

Հարցազրույցում խոսվում է նաև արդարության մթնոլորտի և Փաշինյանի` դատական համակարգին վերաբերող հայտարարությունների մասին:

Factor.am-ը «Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանից փորձեց ճշտել` համաձա՞յն է այդ կարծիքի հետ: Եղնուկյանը, մասնավորապես, նշեց. «Այնպես չէ, որ միայն «իշխանիկներն» են փոխվել:

Երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, բայց այն ավարտին չի հասել: Արարատ Խանդոյանի հայտարարությունը հենց դրա հետևանքն է: Բառացի համաձայն չեմ: Չեմ ընդունում «իշխանիկ» բառը, բայց պետք չէ ամեն ինչ բառացի հասկանալ:

Փորձենք հասկանալ նաև այդ մարդու հոգեվիճակը: Քննադատողները կհասկանային Խանդոյանին, եթե երկու տարի հանիրավի անազատության մեջ լինեին: Թող հագնեն այդ մարդու կոշիկները և անցնեն նրա ճանապարհը, հետո խոսեն»:

Դիտարկմանը, թե ազատազրկումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի օրոք, իսկ խափանման միջոցը փոխվեց, երբ նա հեռացավ, մեր զրուցակիցը, պատասխանեց. «Կասկած չկա, որ ես, Խանդոյանը և շատերը դեռ երկար կմնայինք բանտում, եթե իշխանափոխություն չլիներ: Արայիկ Խանդոյանի բողոքը նաև այն է, որ այս հեղափոխությունը դանդաղ է շարժվում: Եթե հեղափոխության հաջորդ օրը Բաստիլի դռները բացվեին, կալանավորներն էլ դուրս գային, դժգոհություն չէր լինի: Այդպես է եղել բոլոր հեղափոխությունների ժամանակ: Հեղափոխությունը պետք է արագորեն մաքրի նախորդ ռեժիմի կրիմինալն ու կեղտերը:

Դանդաղ տեմպերը կարող են ի վնաս նոր իշխանությունների աշխատել։ Հակահեղափոխականները կօգտվեն դրանից, իսկ մենք հեղափոխականների կողմնակիցն ենք»:

Կարո Եղնուկյանն անդրադարձավ ոչ միայն քաղաքական հայացքների պատճառով ճաղերի հետևում հայտնվածների, այլև, առհասարակ, բանտարկյալների խնդրին։

Ըստ նրա` այսօրվա բանտարկվածների զգալի մասը հանիրավի է դատապարտված: «10.000 դրամի, «պեչենու» համար համար հինգ տարի են տալիս»,-հավելեց նա:

Արարատ Խանդոյանի հայտարարության շուրջ փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև իշխող թիմից: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն ասաց, որ ծանոթ չէ հարցազրույցին, բայց և՝ նկատեց․«Եթե իրավիճակ չի փոխվել, ապա ինչպե՞ս է Արարատ Խանդոյանը հարցազրույցներ տալիս և նման բաներ ասում»:

Լևոն Փանոսյան