«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 

Վճարովի բովանդակություն

«Նուբարյան Լաբ» կրթական նախաձեռնությունն ու «World of Geniuses» միջազգային կազմակերպությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում երեխաների անհատական առանձնահատկությունների, ուժեղ կողմերի և զարգացման ներուժի ավելի խորքային ճանաչման ժամանակակից մոտեցումներ ներդնելու նպատակով։

Գործընկերության շրջանակում նախատեսվում է Հայաստանում հասանելի դարձնել միջազգային փորձը և ժամանակակից գիտական ու տեխնոլոգիական մոտեցումները՝ այդ թվում նեյրոգիտության, ճանաչողական գիտությունների և արհեստական բանականության հնարավորությունների կիրառմամբ։

«Համագործակցության հիմքում կարևոր գաղափար է՝ յուրաքանչյուր երեխա տարբեր է, և նրա զարգացման ճանապարհը պետք է կառուցվի նրա անհատական առանձնահատկությունների, ուժեղ կողմերի ու ներուժի հիման վրա։ Մենք համոզված ենք, որ կրթության ապագան գնալով ավելի անհատականացված է լինելու։ Որքան ավելի լավ ճանաչենք երեխային, այնքան ավելի գիտակցված կարող ենք աջակցել նրա կրթական և անձնական զարգացմանը։ Հայաստանը մեծ մարդկային և մտավոր ներուժ ունի, և մեր նպատակն է նոր հնարավորություններ ստեղծել այդ ներուժի բացահայտման ու զարգացման համար», – նշել է «Նուբարյան Լաբ»-ի հիմնադիր Թելման Թադևոսյանը։

«World of Geniuses»-ի համահիմնադիր Էդ Ստանիշևսկին ընդգծել է, որ համագործակցության նախաձեռնությունը «Նուբարյան Լաբ»-ինն էր, և իրենք մեծ հետաքրքրությամբ են ընդունել Հայաստանում գործընկերություն ձևավորելու առաջարկը։

Հուշագրի ստորագրումը երկու կազմակերպությունների միջև երկարաժամկետ համագործակցության սկիզբն է՝ նպատակ ունենալով Հայաստանում նոր հնարավորություններ ստեղծել երեխաների անհատական զարգացման համար՝ համադրելով ժամանակակից գիտելիքն ու նորարարական տեխնոլոգիաները։