Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային ՀԸ-ն երեկ՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին, ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև նույն համերգը մի քանի ժամ անց կրկնել։
Factor.am-ը «Առաջին ալիքի» ծրագրերի բաժնից տեղեկացավ, որ Հայաստանի համար ողբերգական օրը՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 17:20-ին հեռարձակվել է համերգը, իսկ գիշերը՝ 03:40-ին, այն վերահեռարձակվել է։

Այսօր «Առաջին ալիքը» հայտարարություն է տարածել, որ սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և իրենք ամբողջությամբ ընդունում են դրա պատասխանատվությունը։

«Առաջին ալիքը» համերգը առաջին անգամ հեռարձակելուց 18 ժամ 19 րոպե, իսկ կրկնելուց՝ 8 ժամ անց միայն հայտարարել է, որ սխալ է թույլ տվել։ Այսինքն՝ համերգի առաջին հեռարձակումից հետո առաջացած դժգոհություններից ու քննադատություններից Հանրային ՀԸ-ն որևէ հետևություն չի արել, ինչի վկայությունն է նույն համերգը երկրորդ անգամ ցուցադրելը։

«Առաջին ալիքը», թեև հաղորդագրությունում ներողություն է խնդրել, սակայն այդպես էլ հանրությանը չի հայտնել՝ պատերազմի մեկնարկի տարելիցի օրը համերգը հեռարձակելու որոշումը կոնկրետ ով է կայացրել, և արդյոք որևէ մեկը դրա համար պատասխանատվության ենթարկվելո՞ւ է։

Factor.am-ը այս թեմայով մի շարք հարցեր է ուղղել Հանրային ՀԸ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։ Պատասխանները դեռ չենք ստացել։

Նարեկ Կիրակոսյան