ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ կապված Պետական դումայի ընտրություններին «Յաբլոկո» կուսակցության մասնակցությունը թույլ չտալու, «Յաբլոկո»-ի փոխնախագահ Լև Շլոսբերգի նկատմամբ կայացված դատավճռի, ինչպես նաև ուկրաինացի երեխաներին Ռուսաստան ապօրինի արտաքսելու և բռնի տեղափոխելու հետ, գրում է Current time-ը։

Պատժամիջոցների փաթեթներից մեկը վերաբերում է Ռուսաստանի տասը քաղաքացիների նկատմամբ սահմանափակող միջոցներին։ Խոսքը դատավորների մասին է, որոնք որոշումներ են կայացրել «Յաբլոկո»-ի և կուսակցության ներկայացուցիչների գործերով, ինչպես նաև պետական մեղադրողների մասին։ Նրանց թվում են՝

  • Ռուսաստանի Գերագույն դատարանի երեք դատավորներ՝ Վյաչեսլավ Կիրիլովը, Իգոր Զինչենկոն և Դենիս Տյուտինը, որոնք որոշում են կայացրել «Յաբլոկո»-ին Պետդումայի ընտրություններից հանելու վերաբերյալ, ինչպես նաև պետական մեղադրողը,
  • Պսկովի քաղաքային դատարանի դատավոր Վիկտորիա Մալյամովան, որը քաղաքական գործիչ Լև Շլոսբերգին դատապարտել է 11 տարվա ազատազրկման, և դատախազ Աննա Գորյաչևան,
  • Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի դատավոր Էլինա Բաբայանցը, որը դատավճիռ է կայացրել «Յաբլոկո»-ի առաջնորդներից Մաքսիմ Կրուգլովի նկատմամբ,
  • Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանային դատարանի դատավոր Ելիզավետա Տրուսկալենկոն, որը տուգանել է «Յաբլոկո» կուսակցության նախագահ Նիկոլայ Ռիբակովին՝ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարը հրապարակելու համար։ Դա հետագայում հանգեցրել է նրան, որ Ռիբակովը հեռացվել է 2026 թվականի սեպտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից։

Երկրորդ փաթեթը նախատեսում է պատժամիջոցներ 10 ֆիզիկական և 17 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ԵՄ-ի կարծիքով, պատասխանատու են ուկրաինացի երեխաներին Ռուսաստան ապօրինի արտաքսելու և բռնի տեղափոխելու, ինչպես նաև նրանց հարկադիր ձուլման համար՝ ներառյալ գաղափարական մշակումը և ռազմականացված դաստիարակությունը։

Պատժամիջոցների տակ, մասնավորապես, հայտնվել է Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը։ Փաստաթղթում նրան անվանում են ռուսական տարածաշրջանային բարձրաստիճան ղեկավարներից մեկը, որը ներգրավված է ուկրաինացի երեխաներին Ռուսաստան բռնի տեղափոխելու գործընթացում։ Մասնավորապես, հաղորդվել էր, որ երեխաներին տեղավորում էին Թաթարստանում գտնվող «Միրաս» ճամբարում։

Պատժամիջոցների ցանկում ներառված իրավաբանական անձանց թվում են Մոսկվա քաղաքի զբոսաշրջության կոմիտեն, Հյուսիսային Կորեայի Վոնսան քաղաքում գտնվող «Սոնդովոն» մանկական ճամբարը, Ռուսաստանի նախագահի աշխատակազմի «Ռադուգա» մանկական առողջարանային կենտրոնը, Վլադիվոստոկում գտնվող «Օկեան» համառուսաստանյան մանկական կենտրոնը, Ռոստովի մարզում գտնվող «Ռոմաշկա» և «Սպուտնիկ» ճամբարները, Դաղստանում գտնվող «Սոլնեչնի բերեգ» ճամբարը, Կրասնոդարի երկրամասում գտնվող «Վիտա» և «Սիգնալ» ճամբարները, ինչպես նաև Ռուսաստանում և բռնակցված Ղրիմում գտնվող մանկական և կրթական կենտրոնները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի