Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն ընդունեց Չեռնոգորիայի հավաքականին ու պարտվեց 2:3 հաշվով։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման սկզբնամասում հյուրերն ավելի ակտիվ էին, իսկ 20-րդ րոպեին բացեցին հաշիվը։ Սեփական դարպասը գրավեց «Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը (տեսանյութ):

33-րդ րոպեին Հայաստանի հավաքականը հավասարեցրեց հաշիվը։ Դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի փոխանցումից հետո «Արարատ-Արմենիայի» եզրային հարձակվող Արթուր Սերոբյանն օգտվեց մրցակցի պաշտպանի սխալից ու գրավեց դարպասը (տեսանյութ):

4 րոպե անց Չեռնոգորիայի հավաքականը դարձյալ առաջ անցավ հաշվի մեջ։ Տպավորիչ հարվածով գոլի հեղինակ դարձավ իտալական «Ատալանտայի» հարձակվող Նիկոլա Կրստովիչը (տեսանյութ): Առաջին խաղակեսն ավարտվեց 1:2 հաշվով։

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականն ավելի շատ էր գրոհում և հավասարեցրեց հաշիվը 65-րդ րոպեին։ Արտակարգ գոլի հեղինակ դարձավ թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը (տեսանյութ)։

Գոլից հետո դաշտի տերերը պահպանում էին ակտիվությունը, սակայն ևս մեկ գոլ խփել չհաջողվեց։ Փոխարենը հյուրերին հաջողվեց հաղթանակ կորզել վերջնամասում։ 89-րդ րոպեին հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց փոխարինման մտած Ալեկսա Լատկովիչը (տեսանյութ)։

C Լիգայի երկրորդ խմբի մյուս խաղում Լատվիայի ու Կիպրոսի հավաքականները ոչ-ոքի արդյունքով բաժանվեցին Ռիգայում՝ 0:0:

Երկրորդ տուրից հետո Չեռնոգորիան 6 միավորով խմբի առաջատարն է, Հայաստանն ունի 3 միավոր, իսկ Լատվիան ու Կիպրոսը՝ 1-ական:

Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 25-ին 2:0 հաշվով տնային հաղթանակ էր տարել Լատվիայի հավաքականի նկատմամբ:

Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի հաջորդ երկու խաղերը կլինեն արտագնա: Հոկտեմբերի 2-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը կմրցի Կիպրոսի հետ, իսկ 3 օր անց՝ Չեռնոգորիայի հետ:

Ազգերի լիգա, C լիգա, երկրորդ տուր

Երկրորդ խումբ

Հայաստան – Չեռնոգորիա՝ 2:3

Արթուր Սերոբյան, 34, Էդուարդ Սպերցյան, 65 – Էրիկ Փիլոյան, 20 (ինքնագոլ), Նիկոլա Կրստովիչ, 38, Ալեկսա Լատկովիչ, 89

Դավիթ Եղիազարյան