Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները, որոնք լարված էին նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք, վերջին տարում բարելավվել են։ Սակայն Ուլվիա Ալիի (Գուլիևա) և Ֆարիդ Մեհրալիզադեի կալանավորումը, որոնք համագործակցել են  ամերիկյան լրատվամիջոցների հետ, շարունակում է լարվածության աղբյուր մնալ երկու երկրների միջև հարաբերություններում։ Այս մասին գրում է The Washington Examiner-ը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում քրեական գործեր են հարուցվել Ադրբեջանի իշխանություններին քննադատող լրատվամիջոցների աշխատակիցների դեմ։ Հատկապես ընդգծվում է Meydan TV և AbzasMedia անկախ լրատվամիջոցների դեմ քրեական գործը։

AbzasMedia-ի գործում յոթ անձի մեղադրանք է առաջադրվել արժույթի մաքսանենգության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթերի կեղծման համար, Meydan TV-ի գործում էլ 12 անձի մեղադրանք է առաջադրվել նմանատիպ մաքսանենգության և ֆինանսական հանցագործությունների համար։ Մեղադրյալները նշում են, որ այս մեղադրանքները ուղղակիորեն կապված են իրենց լրագրողական գործունեության հետ։

Այդ ընթացքում Toplum TV-ի դեմ քրեական գործի շրջանակում 9 լրագրող և քաղաքական ակտիվիստ դատապարտվել է 12-ից 15 տարվա ազատազրկման։ Նրանք մեղադրանքները համարում են քաղաքական դրդապատճառներով։ Նշվում է, որ նմանատիպ գործերով դատարան ներկայացված 19 մեղադրյալներից երկուսը՝ 32-ամյա Ուլվիյա Ալին և 31-ամյա Ֆարիդ Մեհրալիզադեն են, որոնք համագործակցում են ամերիկյան լրատվամիջոցների հետ, գրավել են Վաշինգտոնի ուշադրությունը։

Ուլվիա Ալին համագործակցել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ։ Նա ձերբակալվել է 2025 թվականի մայիսի 7-ին՝ Meydan TV-ի գործի հետ կապված։ Նա հերքում է մեղադրանքները և ասում, որ թիրախավորվել է իր լրագրողական գործունեության համար։

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից, տնտեսագետ Ֆարիդ Մեհրալիզադեն ձերբակալվել է 2024 թվականի մայիսի 30-ին։ Նա դատապարտվել է արտարժույթի մաքսանենգության, անօրինական ձեռնարկատիրության, փողերի լվացման, հարկերից խուսափելու և փաստաթղթերի կեղծման համար և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։

Աշխատանքային խումբ է ստեղծվել Գուլիևայի և Մեհրալիզադեի ազատ արձակման համար

Երկու լրագրողների ձերբակալությունները և կալանքի տակ գտնվելու ընթացքում վատ վերաբերմունքի մասին մեղադրանքները միավորել են ԱՄՆ-ում բնակվող ակտիվիստների խմբի՝ նրանց պաշտպանելու համար, և այդ աջակցությունը վերջին ամիսներին աճել է: Խումբը ներառում է «Ամերիկայի ձայն» և «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանների ներկա և նախկին աշխատակիցներ, ինչպես նաև Վիրջինիայում գործող լրագրողների անվտանգության MediaSafe կազմակերպությունը, որը գլխավորում է Էրիկ Ֆիլիպսը:

«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի փոխտնօրեն Քրիս Ուոլեսը լրատվամիջոցին ասել է, որ նպատակն է ցույց տալ, որ ԱՄՆ կառավարական գործակալությունները կանգնած են Գուլիևայի և Մեհրալիզադեի կողքին նրանց դժվարին իրավիճակում:

Լրագրողները համաձայնվել են լքել երկիրը, եթե ազատ արձակվեն

Աշխատանքային խումբը նաև օգնել է մշակել ռազմավարություններ՝ երկու լրագրողների ազատ արձակման հավանականությունը մեծացնելու համար: Ըստ «Ամերիկայի ձայնի» ներքին փաստաթղթի՝ և՛ Գուլիևան, և՛ Մեհրալիզադեն համաձայնվել են լքել երկիրը, եթե ազատ արձակվեն, քայլ, որին աջակցում է աշխատանքային խումբը։

ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM)տնօրենի պաշտոնակատար Մայքլ Ռիգասն ասել է, որ գործակալությունը կիրառում է բոլոր դիվանագիտական, իրավական և հանրային պաշտպանության տարբերակները՝ Ադրբեջանում և այլ երկրներում կալանավորված լրագրողների, այդ թվում՝ Ուլվիա Ալիի և Ֆարիդ Մեհրալիզադեի ազատ արձակումն ապահովելու համար։

Լրատվամիջոցը մեկնաբանություն ստանալու համար դիմել է Պետդեպարտամենտին։ Այն, հղում անելով տեղեկացված աղբյուրին, գրում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ադրբեջանի հարցերով խմբի համանախագահներ Սթիվ Քոհենը (դեմոկրատ) և Ռոբերտ Ադերհոլտը (հանրապետական) անցյալ ամիս նամակ են գրել ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմին՝ խնդրելով նրան արտահայտել իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ և արտահայտել իր մտահոգությունները։Սպիտակ տունը, որը նախընտրում է զարգացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, նույնպես, ըստ տեղեկությունների, հաշվի է առնում այս հարցը։ Հաղորդագրության համաձայն, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է այս տարվա սկզբին Բաքու կատարած այցի ժամանակ ձերբակալված երկու լրագրողների հարցը։

Բաքվից դեռևս դրական ազդանշան չկա

Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած տարբեր ոլորտներում փոխադարձ հարաբերություններին, Բաքվից դեռևս դրական ազդանշան չի եղել։

«Նրանք լիովին լռում են»,- ասել է MediaSafe կազմակերպության ղեկավար Էրիկ Ֆիլիպսը՝ ի պատասխան Բաքվի արձագանքի մասին հարցին։

The Washington Examiner-ը մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի և արդարադատության նախարարություններին։ Նշվում է, որ  չնայած պաշտոնական Բաքուն ուղղակիորեն չի արձագանքել  Գուլիևայի և Մեհրալիզադեի վերաբերյալ հարցումներին, այն լրագրողների հետապնդումների վերաբերյալ միջազգային քննադատությունը որակել է «անհիմն և անպատասխանատու»։

VOA-ի ներքին փաստաթղթում նշվում է, որ «լայնորեն տարածված կարծիքի» համաձայն՝ Ալիևը կհրամայի ազատ արձակել այս երկու լրագրողներին՝ քաղաքական նկատառումներից ելնելով։

2023 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանում մաքսանենգության մեղադրանքով խմբերով ձերբակալվել է ավելի քան 30 լրագրող և հասարակական ակտիվիստ։ Տեղական իրավապաշտպան կազմակերպությունների կողմից կազմված ցուցակների համաձայն՝ ադրբեջանական բանտերում ներկայումս կա 328 քաղբանտարկյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի