ԱԶԲ-ն նոր ֆինանսական գործիքներ է առաջարկում Հայաստանի ջրային ծրագրերի համար

Լուրեր

21.10.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.10.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ալմաթի մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
Բոլորը

Ջրային կոմիտեում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի ֆինանսավորման եւ իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել Սեւանի ավազանի կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացմանը եւ նոր ջրամբարների կառուցմանը։

«Ջրային կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցչական առաքելության հետ՝ ջրային ոլորտում ընթացիկ համագործակցության և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման նպատակով։

Հանդիպմանը ԱԶԲ պատվիրակությունը ներկայացրել է Բանկի կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության քաղաքականության վերջին փոփոխությունները, հասանելի ֆինանսական գործիքներն ու աջակցության նոր մեխանիզմները, այդ թվում՝ ծախսերի փոխհատուցմամբ տեխնիկական աջակցությունը և այս ամռանը հաստատված Project Support Lending՝ ծրագրերի աջակցման նոր գործիքը։

Քննարկվել են վերոնշյալ նոր գործիքների կիրառման հնարավորությունները Հայաստանի ջրային ոլորտի առաջնահերթ ծրագրերի նախապատրաստման և իրականացման համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Սևանի ավազանի՝ Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքների կեղտաջրերի մաքրման կայանների արդիականացման, հարակից գյուղական բնակավայրերի կեղտաջրերի հավաքման և հեռացման համակարգերի, ինչպես նաև Գետիկի, Կարմիրգյուղի, Գառնահովիտի և Եղվարդի նոր ջրամբարների կառուցման ծրագրերին։

Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը կարևորել է ԱԶԲ-ի ճկուն մոտեցումները եւ Բանկի հետ ձևավորված բազմաբովանդակ համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված՝ Ջրային կոմիտեի և ԱԶԲ-ի համատեղ ծրագրերի ռազմավարական կարևորությունը։

ԱԶԲ ներկայացուցիչները նշել են, որ Բանկի մշակած նոր գործիքները կարող են կիրառվել ծրագրերի տեխնիկատնտեսական հիմնավորման, մանրամասն նախագծման, տեղանքի ուսումնասիրությունների, ինչպես նաև բնապահպանական և սոցիալական երաշխիքների պահանջների ապահովման փուլերում՝ նպաստելով ծրագրերի որակյալ և միջազգային չափանիշներին համապատասխան նախապատրաստմանը»,- ասված է Ջրային կոմիտեի տարածած հաղորդագրությունում։