Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։42-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Ապարան ավտոճանապարհին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը ճանապարհի թաց լինելու պատճառով կորցրել է կառավարումը և ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։
Ինչպես հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ուղղել են բեռնատարը և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

