Հարավային Կովկասում է տեղակայվել ԱՄՆ ՄԶԳ Բնական աղետների արձագանքման խումբը. Փաուեր

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարություն է տարածել, նշել, որ այս շաբաթ այցելել է Հայաստան՝ անձամբ շփվելու այն մարդկանց հետ, ովքեր սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի հարձակումներից հետո լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բնակչության խոցելի խմբերի և Հայաստան փախած ավելի քան 50 հազար մարդու անվտանգությամբ: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ ընդունում է նոր ժամանածներին և օգնում նրանց ապաստան գտնել, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններին, որոնք աշխատում են սուր կարիքների բավարարման ուղղությամբ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբը՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով: Այն կգնահատի իրավիճակը, կսահմանի օգնության ընդլայնման առաջնահերթ կարիքները և կաշխատի գործընկերների հետ՝ հրատապ անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար:

Անցած շաբաթ տեղի ունեցած անընդունելի ռազմական գործողությունն է՛լ ավելի է խորացրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Ինն ամվա ընթացքում Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով կյանքի կարևոր ճանապարհը, որն ապահովում էր Լեռնային Ղարաբաղի բնակիչներին պարենի, դեղորայքի, վառելիքի և առևտրային մատակարարումները, և դրանց սուր պակաս էր ստեղծել:

Լաչինի միջանցքը պետք է մնա ամբողջությամբ և մշտապես բաց, որպեսզի քաղաքացիական անձինք կարողանան դուրս գալ և վերադառնալ, կարողանա մուտք գործել սննդամթերք, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ, իսկ մարդասիրական կազմակերպությունները կարողանան տեղում տեսնել և բավարարել կարիքները: Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, կատարի իր երկրում մարդու իրավունքները և բոլոր անձանց հիմնարար ազատությունները հարգելու իր պարտավորությունները և ապահովի, որ իր ուժերը պահպանեն միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հաշվի առնելով կարիքների մասշտաբները՝ այս շաբաթվա սկզբին Միացյալ Նահանգները հայտարարեց 11,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Հարավային Կովկասում շարունակվող ճգնաժամից տուժած բոլոր համայնքներին աջակցելու համար: Սա ի լրումն ավելի քան 23 միլիոն դոլարի, որը ԱՄՆ-ն որպես մարդասիրական օգնություն է տրամադրել 2020 թվականից ի վեր՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի: Այս միջոցները կօգտագործվեն բոլոր կարիքների համար՝ սննդից մինչև հոգեբանական և սոցիալական աջակցություն, որպեսզի օգնեն հաղթահարել բռնության և բնակչության զանգվածային տեղահանման հետևանքով առաջացած վնասները»,- 1lurer.am-ի փոխանցմամբ՝ նշված է Փաուերի հայտարարության մեջ: