ԼՂ-ից եկած թոշակառուները կստանան թոշակներ, կօգտվեն նաև հետվճարից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
Բոլորը

Այս փուլում լուծում ենք կարճաժամկետ տեղավորման խնդիրը, մեր հաջորդ խնդիրն է միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնել։ Դրա համար նախատեսված է երեք մարզ՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի:Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որպեսզի այդ մարզերում բռնի տեղահանվածների միջնաժամկետ բնակեցման հարցը լուծենք հետևյալ տրամաբանությամբ՝ հյուրնկալ ընտանիքների և բնակարանների վարձակալության մեխանիզմով: Մենք որևէ մեկին չենք կարող պարտադրել որևէ տեղում գտնվել, մենք պարզապես որոշակի քաղաքականություն ենք վարում, փորձում ենք նաև որոշակի տրամաբանությամբ մեր եղբայրներին և քույրերին առաջարկել կեցավայրեր: Իհարկե, երկարաժամկետում բազմաթիվ հարցեր կան, այդ հարցերի պատասխանները մենք պետք է ունենանք, իրադրությունը գնահատենք, և երկարաժամկետ լուծումները պետք է բխեն այդ տրամաբանությունից»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ դիտարկում են սննդի քարտերի թողարկման հարցը. «Խոսքն այնպիսի քարտերի մասին է, որոնցում առկա միջոցները կարող են օգտագործվել միայն սնունդ ձեռք բերելու համար: Բնականաբար, մեր տրամադրած օթևաններում մենք կտեսնենք, թե էլ ինչ լրացուցիչ անհրաժեշտություններ և կարիքներ կան և հաջորդ փուլով պետք է հնարավորինս արագ սոցիալական որոշակի ծառայությունների շահառուներին ներառենք ՀՀ սոցիալական ծառայությունների համակարգում, որպեսզի այդ ծառայությունները ստանան, այսինքն՝ թոշակառուները ստանան թոշակ և այդպես շարունակ»:

Ըստ ՀՀ կառավարության ղեկավարի՝ լավ լուրն այն է, որ աշխատաշուկայում բավականին աշխույժ իրավիճակ է, և Կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին պիտի աջակցի, որ արագ աշխատանք գտնեն ամենատարբեր համակարգերում. «Կրթության համակարգում աշխատողները՝ կրթության համակարգում, առողջապահության համակարգում աշխատողները՝ առողջապահության և այսպես շարունակ, գյուղատնտեսության, գործարարության ոլորտում»:

Մանրամասները՝ տեսանյութում։