ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին

Լուրեր

06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ուսումնասիրվել են Սյունիքի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության և սպասարկման իրավունքի ապահովման հարցերը։ ՄԻՊ-ը նաև հայտնել է, որ Անի Ավետիսյանի և նրա երեխաների իրավունքները գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ՄԻՊ ներկայացուցիչների ուղեկցությամբ հոկտեմբերի 3-ին այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Տեղում ուսումնասիրվել են Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում տեղի ունեցած դեպքի հետևանքով հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի բժշկական օգնության ու սպասարկման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը։

Անի Ավետիսյանի, նրա երեխաների իրավունքների և տվյալ դեպքի հետ կապված իրավունքներին վերաբերելի բոլոր հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և հասցեավորվելու են ըստ իրավասության։

Պաշտպանը կարևորում է դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ և պատշաճ քննության իրականացումը։ Նշված դեպքով իրականացվում է ազատությունից զրկված անձի իրավունքների ապահովման մշտադիտակում։

Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում բոլոր գործընթացների շրջանակներում մարդու իրավունքների չափանիշների պահպանումը»: