Արևելյան Սուդանում փախստականների շրջանում խոլերայի և դենգե տենդի բռնկումներ են

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բժիշկները խոլերայի և դենգե տենդի բազմաթիվ դեպքեր են հայտնաբերել Սուդանի արևելքում կռիվներից փախած բնակիչների մոտ։ Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները։

Մասնավորապես, բժիշկները հաստատել են խոլերայի վարակի 80 դեպք և 10 մահվան դեպք Գեդարեֆ նահանգի հիվանդանոցներում և Եթովպիային սահմանակից այլ շրջաններում։ Բացի այդ, Սուդանում գրանցվել է դենգե տենդի ավելի քան 500 դեպք, հիմնականում՝ Գեդարեֆ նահանգում։

ԱՀԿ-ն համոզված է, որ իրականում այդ հիվանդությունների դեպքերը շատ ավելին են, քանի որ բազմաթիվ հիվանդներ չեն շտապում դիմել բժշկի և նախընտրում են ինքնուրույն բուժվել։

Սուդանի բժիշկների միությունը հայտնել է, որ հարյուրավոր դենգեով հիվանդներ մահացել են Արևելյան Սուդանում, և որ երկիրը կանգնած է առողջական ճգնաժամի առաջ: Բժիշկներն ասում են, որ Գեդարեֆի հիվանդանոցները գերբնակեցված են հիվանդներով:

Հավելենք, որ Սուդանի զինված ուժերի և Արագ արձագանքման ուժերի միջև զինված հակամարտությունը շարունակվում է ապրիլի 15-ից։ Զոհերի ճշգրիտ թիվը հայտնի չէ։