Միրզոյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում
Քաղաքականություն
24.09.2023 | 11:18Հանդիպել եմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարի փոխանցմամբ՝ Գուտերեշի հետ քննարկել են Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակը և Ադրբեջանի շարունակական ագրեսիայի հետևանքները տարածաշրջանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ։
Միրզոյանը նշել է, որ Միջազգային մուտքը, ներառյալ ՄԱԿ-ի և նրա կառույցների, կենսական նշանակություն ունեն ԼՂ-ում վայրագ հանցագործությունը կանխելու համար։
On sidelines of #UNGA78 met w/@antonioguterres. Discussed overall situation in #SouthCaucasus & consequences of AZ continuous aggression in region, against #Armenia & #NagornoKarabakh. Stressed: int’l access, including UN🇺🇳& its agencies are vital to prevent atrocity crime in NK. pic.twitter.com/jOgK3X8Ahm
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) September 23, 2023