ՄԻՊ-ը ՀՀ-ում Չեխիայի դեսպանին ներկայացրել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը

Լուրեր

07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և փոխդեսպան Սաբինա Նովակովային։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունը Չեխիայի Հանրապետության հետ՝ ընդգծելով, որ նման հանդիպումների արդյունքում էլ ավելի են ամրապնդվում գործակցության հնարավոր ուղղությունների նախանշումը և շարունակականության ապահովումը։

Անահիտ Մանասյանը հայտնել է, որ արտաքին անվտանգային խնդիրների օրըստօրե խորացմամբ պայմանավորված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության աշխատանքն էլ ավելի է բարդանում. այս համատեքստում Պաշտպանը ներկայացրել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները, աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նշված խնդիրների հասցեագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Քննարկվել են նաև զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հետ կապված գործնական և օրենսդրական խնդիրներ:

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության, կանանց, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին վերաբերելի հարցերին։

Պաշտպանն առանձնահատուկ կարևորել է իրավագիտակից հասարակությունում իրավական նիհիլիզմի միջավայրի վերացմանն ուղղված քայլերի իրականացման կարևորությունը՝ ընդգծելով, որ ցանկացած իրավական խնդրի հանգուցալուծմանը պետք է համակարգային մոտեցում ցուցաբերել։

Իր հերթին դեսպան Պետր Պիրունչիկը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով Պաշտպանի աշխատանքը մարդու իրավունքների երաշխավորման հարցում և վստահություն հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Չեխիա փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա։