Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի համարժեք քայլեր՝ ի պատասխան ՀՀ-ի վստահության ամրապնդման քայլերին․ Մարուքյան

Լուրեր

23.04.2026 | 14:00
10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը
23.04.2026 | 13:56
Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:51
Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս
23.04.2026 | 13:46
Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի համարժեք քայլեր՝ ի պատասխան Հայաստանի վստահության ամրապնդման քայլերին։ Այս մասին X-ում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անվստահությունը հիմնարար խնդիր է, և այն պետք է լուծվի խաղաղ գործընթացում որևէ իմաստալից արդյունքի հասնելու համար։ Վստահաբար կարող եմ փաստել, որ Հայաստանի վարչապետը վերջին երկու տարիների ընթացքում ձեռնարկել է բոլոր հնարավոր և անհնար թվացող քայլերը՝ խաղաղ բանակցություններում վստահություն ձևավորելու, Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

Ի պատասխան այդ բոլոր քայլերին՝ Ադրբեջանը շարունակել է իր բանտերում պահել ռազմագերիների և այլ քաղաքացիական անձանց, Հայաստանի տարածքից և Լաչինի միջանցքից առևանգել նոր պատանդների, իր զորքերը դուրս չի բերել Հայաստանի ինքնիշխան տարածքներից՝ պարբերաբար հարձակվելով և ավելի շատ մարդկանց սպանելով և վիրավորելով, արգելափակված է պահում հաղորդակցության ուղիները, տորպեդահարում պետական սահմանների սահմանազատման գործընթացը, պաշարում և սովի է մատնում Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչներին, մերժում է Բաքվի և Ստեփանակերտի միջև բանակցությունները միջազգային մեխանիզմներով։

Այս ամենը խաթարել և շարունակում է վնասել խաղաղ գործընթացին, ինչպես նաև դրանում ներդրված բոլոր միջնորդների ջանքերին։ Այժմ, ի լրումն այդ ամենի, Ադրբեջանն իր զորքերը կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստանի ինքնիշխան տարածքի երկայնքով ու իր ամբողջ պետական քարոզչությունը կենտրոնացրել է պատերազմական խոսակցությունների վրա՝ սպառնալով տարածաշրջանային փխրուն խաղաղությանը։

Խաղաղ գործընթացն իր հասկանալի փուլ վերադարձնելու համար միջազգային հանրությունը և միջնորդները պետք է Ադրբեջանից պահանջեն համարժեք քայլեր ձեռնարկել՝ ի պատասխան Հայաստանի վստահության ամրապնդման քայլերին։ Դրա արդյունքում Ադրբեջանը պետք է դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բանակցություններ սկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ միջազգային մեխանիզմի շրջանակում, որը կերաշխավորի այնտեղ բնակվող ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, դուրս կբերի իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից, ադրբեջանական բանտերից ազատ կարձակի բոլոր ռազմագերիներին և այլ կալանավորվածներին, կսկսի սահմանագծման և սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1975 թվականի քարտեզների վրա, և կապաշրջափակի բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները՝ հիմնվելով կողմերի ինքնիշխանության և ազգային օրենսդրության վրա: Սրանք նվազագույն քայլերն են, որոնք կարող են վստահություն ստեղծել տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- գրել է Մարուքյանը։