Որքանով են անվտանգ Երևան-Կապան թռիչքները․ այսօր առաջին կանոնավոր չվերթն էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 19:38
Էրդողանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Թրամփի՝ Վաշինգտոնում կայանալիք Գազայի խաղաղության խորհրդի նիստին
17.02.2026 | 19:31
Կալանքի գինը․ որքան է ծախսում պետությունը բանտում պահվող անձանց վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 19:27
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
17.02.2026 | 19:13
Հայաստանի առաջնության լավագույն ծանրորդները հայտնի են
17.02.2026 | 19:00
Նախկինները դժգոհում են՝ ինչո՞ւ է հասարակությունը հանդուրժում սա․ ձեր բռնություններով քաղաքացի՞ եք ձևավորել, ո՛չ․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:51
Ունեմ համոզմունք, որ գործընթացը գնալու է ՀԷՑ-ը պետության գերակա շահ ճանաչելու տարբերակով․ Դավիթ Ղազինյան
17.02.2026 | 18:42
Ուրալում ադրբեջանական սփյուռքի ղեկավարին 23 տարվա ազատազրկում է սպառնում
17.02.2026 | 18:30
Վերջին դատավճիռը՝ Բաքվից․ Ալիևը մտադիր չէ համաներում հայտարարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:27
ՌԴ Պետդուման ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱԴԾ-ի պահանջով արգելափակել բջջային կապը
17.02.2026 | 18:19
Բևեռացումը բերել է նրան, որ 2 եղբայր իրար վրա զենք են քաշում․ Իզաբելլա Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 18:10
Արմեն Գրիգորյանն ու Գերտ Յան Կուպմանը քննարկել են Հայաստան–ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
17.02.2026 | 18:00
ԵՄ հանձնակատարը Հայաստան կգա // Ռուսաստանում Telegram-ն ամբողջությամբ կարգելափակվի․ ԼՈՒՐԵՐ
17.02.2026 | 17:59
Ռուբեն Վարդանյանը պատժի առաջին 10 տարին պետք է կրի բանտում, ևս 10 տարի՝ խիստ ռեժիմի բանտում․ մանրամասներ դատավճռից
17.02.2026 | 17:57
Տուգանվել է Սարգիս Կարապետյանին սպասարկող «Մայբախ»-ի վարորդը
17.02.2026 | 17:51
Կաթողիկոսի եղբոր գործով դատական նիստին տեսանյութ հրապարակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանից-Կապան և հակառակ ուղղությամբ չվերթով այսօր երկու ուղևոր է մեկնել, երկուսը՝ վերադարձել։ Թռիչքները կանոնավոր են․ դրանք իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ։ Կապան-Երևան չվերթի օդանավում են եղել նաև Սյունիքի մարզպետի տեղակալն ու խորհրդականը։ Մինչ կանոնավոր չվերթների մեկնարկը իրականացված երկու թռիչքներն անխոչընդոտ չէին անցել․ ադրբեջանական կողմը թիրախավորել էր օդանավակայանը։

Օգոստոսի 17-ին Երևան-Կապան չվերթով Սյունիք էր մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ այցի ընթացքում նա էր հայտարարել, որ այս շաբաթվանից մեկնարկում են կանոնավոր չվերթները։ Փաշինյանի այցի հաջորդ օրը, ըստ ՀՀ ԱԱԾ-ի, ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ էր արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, գնդակներից երկուսը վնասել էին օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։

Օգոստոսի 19-ին էլ Կապանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Սյունիք էին մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Այդ օրն էլ Ադրբեջանը թիրախավորել էր «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը մինչև ինքնաթիռի վայրէջքը։  Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը շեշտում է՝ ուղևորների անվտանգությունը պիտի երաշխավորվի։

«Կա ռիսկ, որ ադրբեջանցիները պարբերաբար կփորձեն այսպես թիրախավորելով ստեղծել անկայուն վիճակ և անվստահություն խթանել թռիչքների նկատմամբ»,- ընդգծում է Բադալյանը։

Ադրբեջանը հայտարարել էր, թե Հայաստանը չի կարող շահագործել Կապանի օդանավակայանը՝ առանց իրենց հետ համաձայնության։ Քաղավիացիայի կոմիտեն շատ չանցած հայտարարություն տարածեց․ «Համաձայն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքնուրույն է տնօրինում իր օդային տարածքը և տվյալ պետության տարածքում իրականացված թռիչքները չեն համաձայնեցվում հարևան երկրների հետ: Այն թռիչքների մասին տեղեկատվությունը, որոնք իրականացվում են 2 պետությունների սահմանագծին, տրամադրվում է հարևան պետությանն ի գիտություն, ինչն էլ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները մինչ այժմ արել են»։

2022 թվականին, մինչդեռ, Քաղավիացիան Կապանի «Սյունիք» օդանավակայանի շահագործումը գնահատել էր ոչ անվտանգ։ Ավիացիոն թեմաներով մասնագիտացած լրագրող Վահե Սարուխանյանի կարծիքով՝ հիմա էլ անվտանգային լիարժեք երաշխիքներ չկան։

«Ադրբեջանական մարտական դիրքերը գտնվում են ընդամենը 500 մետր հեռավորության վրա, այսինքն՝ միանգամայն խոցելի է թե՛ օդանավակայանը, թե՛ օդանավը։ Եթե տեսել ենք կան կրակոցներ, ապացուցում է, որ որևէ երաշխիք, գոնե այս պահին, չկա»,- ընդգծում է լրագրողը։

Սարուխանյանը հիշեցնում է, որ Կապանի օդանավակայանը պատրաստ էր շահագործման դեռ 2020 թվականի նոյեմբերից։ «ՆովԷյր» ավիաընկերությունը, որ 2021-ի հոկտեմբերին դիմել էր ՔԱԿ-ին՝ Երևան-Կապան-Երևան թռիչքների հավաստագիր ստանալու համար, նոյեմբերին  խնդրել էր չեղարկել հայտը։ Որպես հիմնավորում՝ ավիաընկերությունը նշել էր 2 պատճառ. կորոնավիրուսի համավարակի հետևանքով հնարավոր չէ իրականացնել անձնակազմի վերապատրաստում, և իր ունեցած «L-410» ինքնաթիռի տեխնիկական սպասարկման կազմակերպումն աշխատատար ու ժամանակատար է։

Լրագրողը հիշեցնում է, որ այս ամենը տեղի էր ունենում Կապանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ և ուղիղ կապ ուներ հենց դրա հետ։  Ինչո՞ւ հենց հիմա շահագործվեց օդանավակայանը․ լրագրողի կարծիքով՝ քաղաքական որոշում է կայացվել, ինչ-որ պահի, ի վերջո, պիտի շահագործվեր։ Ըստ Սարուխանյանի՝ Հայաստանը պետք է բանակցությունների միջոցով լեզու գտնի Ադրբեջանի հետ, որովհետև նույն քաղաքականությունն Ադրբեջանը վարում է նաև Երասխում կառուցվող մետաղաձուլարանի պարագայում։ Նախիջևան-Բաքու չվերթների ժամանակ էլ իրենց օդանավն է անցնում ՀՀ տարածքով։ Եթե Հայաստանն արգելի այդ թռիչքները, Ադրբեջանը կզգաստանա, ասում է լրագրողը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները դրա համար չունեն քաղաքական կամք, բավականին փափուկ են վերաբերվում Ադրբեջանին, վերջինն էլ անում է այն, ինչ ուզում է։

Հակոբ Բադալյանն էլ ասում է՝ չգիտենք, թե ինչ քննարկումներ են տեղի ունեցել, բայց նկատում է՝ եթե չկային անվտանգության երաշխիքներ, որքանո՞վ էր անհրաժեշտ շահագործել օդանավակայանը։

«Տրամաբանությունը հուշում է, որ եթե Ադրբեջանը պետք է խնդիրներ առաջացնի ՀՀ տարածքում տեղի ունեցող քաղաքացիական չվերթների առնչությամբ, ապա ՀՀ-ն էլ պետք է համարժեք պատասխանի Ադրբեջանի քաղաքացիական թռիչքների հանդեպ արգելքների, ոչ թե սպառնալիքների իմաստով։ Ադրբեջանի գործողությունը փաստացի ահաբեկչություն է, սպառնալիք քաղաքացիական օբյեկտի հանդեպ»,- կարծում է Բադալյանը։

Ի դեպ, այսօր Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե, իբր, Արցախի ՊԲ համապատասխան ստորաբաժանումները ժամը 10։15-ից 10։23-ն ընկած ժամանակահատվածում ճնշել են Ֆիզուլի-Բաքու երթուղով թռիչք կատարող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը, մինչդեռ հիշյալ երթուղով թռիչք իրականացնող օդանավն անգամ չի հատում Արցախի օդային սահմանները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան