Խրախճանք՝ ժանտախտի ժամանակ. ինչպես է Փաշինյանի իշխանությունը հաղորդակցվում աշխարհի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
Բոլորը

44-օրյա պատերազմի երրորդ տարելիցին ընդառաջ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ Երևանում մեծ համերգ է սպասվում։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն անցած նիստին համաշխարհային հիփ-հոփ աստղ Սնուփ Դոգի համերգը կազմակերպելու համար պետական բյուջեից 2,3 մլրդ դրամ ՝ շուրջ 6 մլն դոլար հատկացրեց չզեկուցվող նախագծով։ Ուշագրավ է, որ չզեկուցվող նախագծերի փաթեթն ընդունվեց միաձայն՝ առանց քննարկումների, իսկ դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի ծավալուն ելույթն Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի վերաբերյալ։

Այժմ հարց է առաջանում, թե Հայաստանն աշխարհի հետ հաղորդակցության ի՞նչ քաղաքականություն է վարում Արցախի՝ ցեղասպանության սպառնալիքի տակ գտնվելուն զուգահեռ։

«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ եթե աշխարհի մայրաքաղաքներից հետևեն ՀՀ-ի լուրերին, ապա կարող են տպավորություն ստանալ, որ այստեղ որևէ խնդիր չկա։ Սուրեն Դեհերյանը հիշեցնում է 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո Շառլ Ազնավորի նախաձեռնության մասին, որին միացել էին Ֆրանսիայի բոլոր մտավորականները, և կարողացան աշխարհի ուշադրությունը սևեռել Հայաստանի վրա։ Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ստեղծված իրավիճակում հաղորդակցության այսօրինակ միջոցներով տեղեկացնի միջազգային լսարանին։

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կողմից կազմակերպվող 6 մլն դոլարանոց համերգը, ըստ Սուրեն Դեհերյանի, ընկալելի կլիներ, եթե գաղափարախոսությունը միտված լիներ խաղաղության։

44-օրյա պատերազմի երրորդ տարելիցից չորս օր առաջ նման համերգի կազմակերպումը, երաժիշտ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի կարծիքով, նշանակում է՝ բիզնեսն ավելի առաջնային է համարվել քան նվիրյալների հիշատակը։

Չնայած քննադատություններին՝ ՀՀ կառավարությունը, կարծես, չի պատրաստվում զիջումների գնալ ու չեղարկել համերգը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան