«ԶԻԼ»-ը եղել է հանդիպակաց գոտում․ պատահարների և կորուստների թիվն աճել է. որոնք են պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

11 զոհ, 6 վիրավոր․ այս գիշեր Երևան-Գյումրի ավտոճանապարհի  Լանջիկ գյուղի հատվածում  կեսգիշերին տեղի ունեցած վթարի ողբերգական հետևանքներն են։ Բախվել են «Volkswagen» մակնիշի միկրոավտոբուսը և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Միկրոավտոբուսի ուղևորները վերադառնում էին Արևմտյան Հայաստան ուղևորությունից։ Կեսգիշերն անց՝ ժամը 2-ին Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 տուժած, մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց բուժկենտրոնի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը։

«6 հիվանդ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վնասվածքներով, հիմա 4-ին տեղափոխել ենք Երևան կայունացնելուց հետո, 2-ը գտնվում են մեզ մոտ։ Մեկի վիճակը ծանր է, մյուսինը՝ ծայրահեղ ծանր։ Բազում վնասվածքներ են, ամենքի մոտ տարբեր վնասվածքներ էին»,- նշեց Խաչատրյանը։ 

Ըստ Քննչական կոմիտեի՝ «ԶԻԼ» մակնիշի մեքենան գտնվել է հանդիպակաց երթևեկելի գոտում։ Քրեական վարույթ է նախաձեռնվել  Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու հոդվածով։

Այս ավտոճանապարհը, կարելի է ասել իսկական փորձություն է դարձել վարորդների համար։ 2021 թվականին էլ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էր, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել։ Այս տարվա ընթացքում այս ճանապարհին ևս մի քանի վթարներ են եղել՝ կրկին զոհերով և տուժածներով։ 

Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 6 ամսում հանրապետությունում գրանցվել է 2,098 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով տուժել է 2,910 մարդ։ Սրանք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներն են։ 

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ՃՏՊ-ների թիվն ավելացել է 272-ով, զոհերի թիվն ավելացել է 7-ով, տուժածների թիվը՝ 228-ով։ 

Որո՞նք են ՃՏՊ-ների, և դրանց հետևանքով զոհերի թվի աճի պատճառները, և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել դրանք նվազեցնելու ուղղությամբ։ Մեր երթևեկության համակարգը կառավարման շատ լուրջ խնդիր ունի, իրավական, իրավակիրառ համակարգը հստակ չէ, և այս ամենը բերում է լուրջ խնդիրների, նշում է իրավաբան Մհեր Հակոբյանը։ 

«Հավերժ կառուցվում է մի ճանապարհ, 10 տարուց ավելի, առնվազն ես եմ հիշում, երբ այդ ճանապարհը դեռ չկառուցված՝ քանդվում է, որովհետև որոշ գործն արվում է անորակ, երբ այդ ճանապարհի լայն հատվածներ կառուցվում են, բայց չեն շահագործվում, նշանների հավերժական խնդիրը, նախկինում կտրուկ շրջադարձներ կային այդ ճանապարհին, կային անտեղի սահմանափակումներ»,- նշում է իրավաբանը՝ անդրադառնալով Երևան-Գյումրի ավտոճանապարհին։ 

Ըստ իրավաբանի՝ լուրջ խնդիր է նաև ճանապարհների ճիշտ կահավորման, գծանշումների ու համապատասխան նշանների հարցը։

«Նժդեհի փողոցում է գտնվում իմ գրասենյակը, վերջերս ասֆալտապատեցին, երևի մոտ ամսից ավելի, բայց գծանշումներ չկան, իսկ գծանշումների բացակայությունն արդեն վթարների հիմքն է, բացի այդ՝ չես կարող գծանշումների բացակայության դեպքում իրավախախտումները հստակորեն ֆիքսել»,- նշեց նա։ 

Օրերս ճանապարհատրանսպորտային պատահարների խնդրին էր անդրադարձել նաև ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ճանապարհային անվտանգության համար 3 գործոն կա՝ վարորդների վարքագիծը, ճանապարհատրանսպորտային միջոցների վիճակը և ճանապարհային ենթակառուցվածքների վիճակը։ Նրա խոսքով՝ 3 ուղղություններով էլ պետական կառույցներն անելիք ունեն։ 

«Սկսած վարորդական իրավունքից՝ դա չպետք է լինի հերթական, պատահական քննություն, շատ բարդ քննություն պետք է լինի, որ բոլորը չկարողանան ստանալ, վերջացրած վարորդների պատասխանատվությունից։ Ոստիկանությունը, Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներն անհանդուրժող պետք է լինեն խախտումների նկատմամբ, իհարկե, ըստ ծանրության աստիճանի»,- նշեց Արսեն Թորոսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան