Արցախում երեխաների, հղի կանանց և ծերերի համար կգործի «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիր

Լուրեր

08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փակ շրջանակում գոյատևելու խնդիրները որքան էլ անհաղթահարելի թվան, միևնույն է, պետք է ուժ ու կամք գտնել չկոտրվելու և չհանձնվելու։ Այս մասին ասվում է Արցախի անվտանգության և զարգացման ճակատի տարածած հաղորդագրությունում:

«Դրա համար շատ կարևոր են կարեկցանքը, միմյանց նկատմամբ հոգատարությունն ու փոխօգնության մթնոլորտի ձևավորումը։

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման հետ համագործակցաբար, նախաձեռնում է «Սոցիալական ճաշարան» բարեգործական ծրագիրը, որը նպատակ ունի մեղմել սննդի հետ կապված ծանր կացությունը և մեր կարիքավոր հայրենակիցներին առաջարկել օրական մեկ անգամ սնվելու հնարավորություն։

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաև հղի կանայք ու 65 տարեկանից բարձր քաղաքացիներ։

Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր, ծննդյան վկայական), հղիների դեպքում՝ նաև ծննդատնից տեղեկանքով։

Ծրագրի մեկնարկը օգոստոսի 15֊ից, երեքշաբթի, ժամը 13։00-16։00, վայրը՝ «Park Hotel» հյուրանոցային համալիր։ Մուտքը՝ շենքի բակի կողմից։

Մանրամասների համար կարող եք զանգահարել 3333 կարճ համարին»,- նշված է հաղորդագրությունում։