Բնակարանները վարձով են տալիս, գնում գյուղում են ապրում, պետք է հարկ վճարեն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
17.12.2025 | 21:10
ՌԴ-ի ներգրավումը Թրամփի ուղուն՝ գեոպոլիտիկ բախման կբերի․ փորձում է խոչընդոտել նախագծի իրականացմանը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:56
ՔՊ-ում կռիվ է ընկել․ ինտրիգներ՝ ընտրական ցուցակի ձևավորման շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 20:49
Մանվել Գրիգորյանի սանիկը՝ Շիրակի մարզպե՞տ․ Դավիթ Առուշանյանի պաշտոնանկության մասին տեղեկություններ են շրջանառվում
17.12.2025 | 20:36
Աստղիկ Գրիգորյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ
17.12.2025 | 20:23
Նազիկ Ավդալյան․ Քաղաքականությամբ զբաղվելու նպատակ չունեմ
17.12.2025 | 20:11
Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Զապորոժիեի բնակելի շենքերին. վիրավորել է  26 մարդ
17.12.2025 | 20:00
Եթե ընդդիմությունը ՌԴ-ի երգն է երգում, այո՛, թիրախավորվելու է իբրև հիբրիդային սպառնալիք․ Էդգար Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:47
«5 տարի առաջ եմ գնացել բժշկի»․ հարցում Երևանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 19:45
Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջաններում մառախուղ է. իրավիճակը ճանապարհներին 19:35-ի դրությամբ
17.12.2025 | 19:29
«Սևան ստարտափ սամմիթ»-ի հիմնադիրը ՀՀ նախագահին է ներկայացրել նոր սմարթ քաղաքի կառուցման հայեցակարգի վերաբերյալ իր տեսլականը
17.12.2025 | 19:14
Աստղաձորի տներից մեկում հրդեհ է բռնկվել
17.12.2025 | 19:00
Փաշինյանի իշխանությունը հուղարկավորում է ժողովրդավարությունը․ ՀՀ-ն դարձրել են դեմոկրատիայի պանթեոն․ Լարիսա Ալավերդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 18:50
Սուրեն Պապիկյանի հրամանով տարածքային պաշտպանության զորքերի հրամանատարությանը հանձնվել է մարտական դրոշ
17.12.2025 | 18:36
«Պետությունը պետք է լինի գերագույն արժեք». ինչո՞ւ են փոխվել պատմության դասագրքերի շեշտադրումները
Բոլորը

Այսօր Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին որոշումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարության ռազմավարական մոտեցումն է՝ փոխել ՀՀ քաղաքացիների վերաբերմունքը իրենց իսկ կողմից վճարվող հարկերի նկատմամբ:

«Մենք կրկնապատկում ենք ուսուցիչների աշխատավարձերը, մենք կրկնապատկում ենք զինծառայողների աշխատավարձերը, մենք կրկնապատկում ենք ուժային կառույցների աշխատակիցների աշխատավարձերը, մենք ռազմական ծախսերը էականորեն ավելացնում ենք, մենք կառուցում ենք ճանապարհներ, դպրոցներ, մանկապարտեզներ, այդ ամեն ինչը արվում է ՀՀ պետական բյուջերի միջոցներով: Փառք Աստծո, մենք ոչ միայն բյուջետային հարկային եկամուտների հավաքագրման խնդիրներ չունենք, այլև 2023 թվականի հարկային եկամուտները գերակատարել ենք շուրջ 50 միլիարդ դրամով, բայց մենք նաև արձանագրում ենք, որ ՀՀ-ում շարունակում է էական ստվեր գոյություն ունենալ, ու այդ ստվերի չափով փոքրացնում ենք ՀՀ զարգացման հեռանկարները, մենք պետք է գնանք այդ ստվերի հետևից և դա կրճատենք այնքան, որքան որ հնարավոր է:

Մենք խնդիր չենք դրել ընկնել փոքր շրջանառություն ունեցողների հետևից, մենք տեսնում ենք, որ մեծ շրջանառություններ ունեցողները շատ դեպքերում խուսափում են հարկային պարտավորություններից և այդ չարաշահումներին Կառավարությունը չի կարող ռեակցիա չտալ»,-նշեց վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձավ վարձակալության դեպքերին:

«Երբ որ բնակարան են վարձակալության տալիս, այսօր գործող օրենքով պետք է եկամտային հարկ վճարեն, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր վարձով բնակարան են տվել և հարկ չեն տվել՝ իրենք օրենք են խախտել: Եվ դա պրոբլեմ է, մենք փորձում ենք այդ վարչարարությունը աշխուժացնել:
Նունիսկ գիտենք դեպքեր, երբ մարդիկ Երևան քաղաքում իրենց տունը վարձով են տալիս, գնում են գյուղում ապրելու: Հիմա մենք ասում ենք՝ էդ հարկը վճարի, որ մենք այդ գյուղի ճանապարհը կառուցենք, գյուղում ամբուլատորիա ունենանք, մանկապարտեզ, լուսավորություն, ինտերնետ ունենանք, նույնն էլ վերաբերում է մայրաքաղաքին: Սա սկզբունքային որոշում է, որը կարո՞ղ է, արդյոք, դժգոհություն առաջացնել, այո, եթե մարդկանց վերաբերմունքը իրենց կողմից վճարվող հարկերին չփոխվի. դա ոչ թե գումար է, որ մի գրպանից հանում են, տալիս Կառավարությանը, այլ իրենց մի գրպանից հանում, դնում են մյուս գրպանը, որովհետև իրենց ամենակարևոր գրապանը ՀՀ բյուջեն է»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։