ՀՀ-ի կողմից Լաչինի միջանցքի բացումը լեգիտիմացված է դատարանով․ ուժային լուծումից չպետք է հրաժարվել․ Արփի Թոփչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:08
Ինչո՞ւ Սամվել Կարապետյանը իր սիրելի Հայաստանում մեկ անշարժ գույք ունի․ հարց Արամ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:55
Քաղաքականությամբ զբաղվելը եղել է իմ դպրոցական տարիների երազանքը․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:39
18 պետական բուհերում շուրջ 4500 ուսանողի հաշվով 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ ՊՎԾ
21.08.2026 | 18:27
Դուք ՔՊ անդամ չեք, եկել մեր դիրքորոշումն եք ներկայացնում․ Սոնա Ղազարյանը՝ Հարություն Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 18:18
Լարա Կազանջյանը տեղափոխվել է «Սարագոսա»
21.08.2026 | 18:10
Չալաբյանը կալանքից ազատ արձակվեց // ԱԺ-ն Կառավարության ծրագիրը կքննարկի օգոստոսի 24-ին․ ԼՈՒՐԵՐ
21.08.2026 | 18:05
ՔՊ-ն «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուին հանձնաժողովի նախագահ ընտրեց
21.08.2026 | 17:59
2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել
21.08.2026 | 17:48
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
21.08.2026 | 17:40
Դավիթաշենում գործող «Ծիրան մարկետի» պահեստի շահագործումը կասեցվել է և կապարակնքվել
21.08.2026 | 17:28
Ռոնալդինյո. «Եթե կարողանամ խփել 300-րդ գոլը, դա հիանալի կլինի»
21.08.2026 | 17:17
Ես սարսափում եմ էն մտքից, որ մի օր հասնելու եք Տիգրան Մեծին, մի խնդիր գտնելու եք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուշ երեկոյան ուշագրավ հայտարարություններ է արել։ Դրանց, ինչպես նաև Արցախի շուրջ հնարավոր զարգացումների մասին Factor TV-ի տաղավարում զրուցել ենք «Բերդ» ՀԿ ներկայացուցիչ, հանրային գործիչ Արփի Թոփչյանի հետ։

Տիկի՛ն Թոփչյան, նախ խոսենք Հարությունյանի հետևյալ հայտարարության մասին «Կարծես լուռ համաձայնություն կա, որ մեզ թողնեն Ադրբեջանի հետ մեն-մենակ, և Բաքուն օգտագործի ճնշման մեթոդը… Մեզ դրդում են ընդունել Ադրբեջանի պայմանները, պահանջները»: Ըստ Ձեզ՝ այս լուռ համաձայնության մասնակիցներն ովքե՞ր են։

-Կարծում եմ, որ ակնհայտ է։ Առաջին հերթին դա վերաբերում է Հայաստանին, և ինչու չէ՝ նաև Ռուսաստանին։ Անկեղծ ասած՝ զարմացած եմ, որ Արայիկ Հարությունյանը միայն հիմա է նման հայտարարություններ անում, որովհետև վերջին երեք տարիների ընթացքում, հատկապես, վերջին մեկ տարվա ընթացքում մենք հետևողական քաղաքականության ականատեսն ենք լինում, որ Հայաստանի իշխանություններն ու Ռուսաստանն Արցախին թողնում են Ադրբեջանի հետ մեն-մենակ՝ փաստացի Ադրբեջանի համար կանաչ լույս վառելով։

Արդարադատության միջազգային դատարանն ընդունեց որոշում, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասանելի բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքը բացելու համար։ Կան նաև ազդեցիկ երկրների կոչեր։ Բայց Ադրբեջանը դրանք չլսելու է տալիս։ Ո՞րն է այն ուժը, որ պետք է ստիպի Ադրբեջանին անել դա։

-Այդ բոլոր կոչերը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը լեգիտիմացրել են Հայաստանի իրավունքը ցանկացած ուղիով ու մեխանիզմով բացել այդ ճանապարհը։ Կարող է լինել քաղաքական գործիքակազմ, որոնցից մեկը Հայաստանի կողմից մարդկանց շարժն է կամ Արցախի կողմից շարժն է։ Կարող է լինել ուրիշ գործիքակազմ։

Շատերն ասում են, որ եթե գնաք, ռազմական ճանապարհով բացեք Լաչինի ճանապարհը, դա առիթ կդառնա լայնածավալ ռազմական գործողությունների սկսման։ Ոչ ոք այդ տարբերակը չի բացառում, բայց դա չի նշանակում, որ մենք ուժային լուծումից պիտի հրաժարվենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան