Նախորդ կառավարությունների հանցավոր անգործության հետևանքով մեր արվեստագետները զրկված են եղել 1 մլրդ 460 մլն բյուջե ունեցող ծրագրին մասնակցելու հնարավորությունից․ Ն․ Զոհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:07
Շաքիի դեպքի համար ո՞վ է պատասխանատու, հանրությունը պետք է իմանա․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:00
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից․ Ազատություն Ռ/Կ
12.10.2026 | 16:53
«Ընտրությունն իրականացրել է ՄԱԿ-ը»․ COP17-ի գնումների վերաբերյալ ընդդիմության մեղադրանքներին արձագանքել է ՇՄ նախարարությունը
12.10.2026 | 16:44
Լավրովը հայտարարել է, թե Զելենսկին «արժանի չէ մարտի դաշտում դադարի»
12.10.2026 | 16:37
Եթե սահմանապահ զորքերը չեն, ՊՆ-ն էր, հարց ա՝ ինչի՞ ԱԱԾ փոխտնօրենը ազատվեց․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 16:26
«Լիդիան Արմենիան» երկու բնապահպան իրավապաշտպաններից 6-ական մլն դրամ է պահանջում․ միջազգային կառույցների ահազանգը
12.10.2026 | 16:19
Ադրբեջանում 37 մարդ է ձերբակալվել դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի հետ կապված
12.10.2026 | 16:10
ՆԱՏՕ-ի բարձրագույն հրամանատարը կզգուշացնի Ռուսաստանին դաշինքի՝ հակահարված հասցնելու կարողության վերաբերյալ
12.10.2026 | 16:02
Նարեկ Կարապետյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ն ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը
Բոլորը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին օրինագիծը։

 

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այս հուշագիրը պատմական է, ձգձգվել է նախորդ կառավարությունների հանցավոր անգործության, տարբեր բյուրոկրատական քաշքշուկների հետևանքով, որի պատճառով մեր ստեղծագործողները, արվեստագետները զրկված են եղել 1 մլրդ 460 մլն բյուջե ունեցող ծրագրին մասնակցելու հնարավորությունից․  «Նախորդ կառավարությունների հանցավոր անգործության պատճառով այն ձգձգվել է տարբեր անհարկի պատճառաբանություններով, ու մեր ստեղծագործողները զրկված են եղել այս ծրագրի մշակույթ բաղադրիչին միանալուց։ Սա կարևոր եմ համարում նաև, որովհետև բոլորս ենք համարում, որ մեր պետությունը և բյուջեն չունի հնարավորություն՝ ֆինանսավորելու այն տաղանդավոր, սքանչելի ստեղծագործական նախաձեռնությունները, որ ունեն մեր երիտասարդ ստեղծագործողները։ Սա հրաշալի շանս է բոլոր տաղանդավոր մարդկանց համար՝ օգտվելու այս հնարավորությունից»։

Մանրամասները՝ տեսանյութում։