Անձին 3 տարի աշխատանքի չեն ընդունել, քանի որ հաշմանդամություն է ունեցել. ՄԻՊ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 17:49
Աբու Դաբիում ավարտվել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների առաջին օրը․ դրանք տևել են ավելի քան չորս ժամ
10.11.2026 | 17:38
Ալեն Սիմոնյանը տարածել է Աննա Հակոբյանի՝ խցանումների մասին տեսանյութը, ապա անդրադարձել քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին լուրերին 
10.11.2026 | 17:30
Հողն ու ջուրը՝ լաբորատոր հսկողության ներքո. ինչպես է հողի անալիզը օգնում պահպանել Սևանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 17:22
Ելիսեյան պալատում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
10.11.2026 | 17:16
Ուշագնաց եղած Վենսան Կոմպանին վերադարձել է «Բավարիայի» մարզումներին
10.11.2026 | 17:08
Իսպանիայում պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:57
Ռուսաստանցիների՝ Հայաստան այցելությունների թիվը 17 տարվա ռեկորդ է գրանցել
10.11.2026 | 16:45
«Բարսելոնայի» ֆուտբոլիստն արժանացել է Golden Boy մրցանակին
10.11.2026 | 16:37
Լավրովը հայտարարել է, որ չորեքշաբթի ՀԱՊԿ-ում կքննարկեն Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու հարցը
10.11.2026 | 16:30
Ավարտվել են Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքները․ թուրք նախարար
10.11.2026 | 16:28
Բուլղարիայում մայրուղու վրա բախվել է ավելի քան 50 ավտոմեքենա․ զոհվել է առնվազն 11 մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
Բոլորը

ՄԻՊ ինստիտուտը միշտ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հարցը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում այս մասին վստահեցրեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ Անի Օահնջանյանը։

Նրա խոսքով՝ ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ աշխատանքը ոչ միայն միջոցներ հայթայթելու գործիք է, այլ նաև անկախ կյանք ապահովելու միջոց։ Դրա հետ կապված՝ ՄԻՊ-ն արձանագրել է մի շարք խնդիրներ։

«ՄԻՊ-ը քննում է պետական մարմինների դեմ ուղղված բողոքները, իսկ երբ քաղաքացիները դիմում են մեզ, մենք սահմանափակում ունենք, քանի որ երբ հարցը վերաբերում է մասնավոր ոլորտին, արձագանքում ենք, բայց չենք կարողանում որևէ գործնական լուծում տալ։ Օրինակ՝ եղել են դեպքեր, որ քաղաքացին մեզ դիմել է՝ ներկայացնելով, որ դիմել է տարբեր կազմակերպություններ աշխատանքի ընդունվելու համար, բայց տարիներ շարունակ նրան մերժել են, քանի որ հաշմանդամություն ունի, թեև գործատուն չի հայտնել, որ հենց դրանով է պայմանավորված մերժելը»,- նշեց ՄԻՊ ներկայացուցիչը։

Հավելենք՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՀՀ օրենքի ընդունումից 2 տարի անց» թեմայով համաժողովի ընթացքում նախատեսվում է նաև ներկայացնել, թե Հայաստանում Կառավարության, Օրենսդիր մարմնի, ՄԻՊ-ի և հասարակական կազմակերպությունների կողմից ինչ քայլեր են իրականացվում օրենքի բարելավման ուղղությամբ։

Համաժողովի խոսնակներն են՝ Տաթևիկ Ստեփանյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, նախարարի տեղակալ, Զարուհի Բաթոյանը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Անի Օհանջանյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի ավագ մասնագետ, Սուրեն Մաղաքյանը՝ ՀՀ Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, Մուշեղ Հովսեփյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող, Արմինե Սահակյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ, «Մենք կարող եք» ՀԿ նախագահ, Տիգրանուհի Հակոբյանը՝ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի անդամ,«Էմիլի Արեգակ» հիմնադրամ։

Մանրամասները՝ տեսանյութում։