Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին

Լուրեր

09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
Բոլորը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեղադրել է ԱՄՆ-ին լարվածության աճի և սադրանքների մեջ։ Այս մասին նա ասել է Փհենյանում սպառազինությունների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ, հայտնում է Reuters-ը՝ հյուսիսկորեական պետական լրատվամիջոցներին հղումով։

«Նախկինում Կորեական թերակղզում հակամարտող կողմերը չեն եղել այնպիսի վտանգավոր և սուր առճակատման մեջ, որը ցանկացած պահի կարող է վերաճել ամենակործանարար ջերմամիջուկային պատերազմի»,- ասել է Կիմը։

Նա կոչ է արել զարգացնել և արդիականացնել սպառազինությունները, խոստացել է շարունակել կատարելագործել պաշտպանական կարողությունները՝ ամրապնդելու երկրի ռազմավարական դիրքը:

Ինչպես գիտեք, 2018 և 2019 թվականներին, իրենց առաջին նախագահության ընթացքում, Դոնալդ Թրամփը և Կիմը երեք աննախադեպ հանդիպում են անցկացրել Սինգապուրում, Հանոյում և Հարավային Կորեայի հետ ԿԺԴՀ սահմանին։

Այնուամենայնիվ, նրանց դիվանագիտությունը էական արդյունքի չի հասել՝ կապված միջուկային զենքից հրաժարվելու Վաշինգտոնի կոչերի և պատժամիջոցները մեղմելու Կիմի պահանջների միջև խորը տարաձայնությունների հետ:

Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները մինչ այժմ չեն  հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի