Սրճարանում տեղի ունեցած Կարեն Անդրեասյան-Գրիգոր Մինասյան հանդիպումը քննարկեցին ԲԴԽ նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր շարունակվում է Արդարադատության նախարարի միջնորդության քննությունը՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով։

Նիստի ընթացքում Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց։ Ի թիվս այլ հիմքերի՝ քննարկման առարկա դարձավ նաև մամուլում հրապարակված տեսանյութը, որում  Կարեն Անդրեսայանն ու Գրիգոր Մինասյանը միասին սրճարանում են, ապա առանձին դուրս են գալիս։

Դատավոր Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն առաջարկեց  հայտնել՝ Կարեն Անդրեասյանն  ընդունո՞ւմ է, որ տեսանյութում ինքն է։

Նշենք, որ հայտնի չէ՝ տեսանյութը տարածողն ով է։ Այն տարածվել է ֆեյսբուքյան «Մոնտե Քրիստո» անունը կրող էջով, սակայն հայտնի չէ՝  այն ով է վարում։
Անդրեասյանը  հարց ուղղեց Սիրանուշ Սահակյանին՝ արդյո՞ք անանուն աղբյուրի լրատվական արժեքը Սահակյանի համար կարևոր է,  ինչին ի պատասխան Սիրանուշ Սահակյանն ասաց, որ անկախ նրանից՝  տարածող ֆեյք օգտատեր է, թե ոչ, տեսանյութում ԲԴԽ նախագահն ու Արդարադատության նախարարն են։

Հետո Անդրեասյանը նշեց, որ սրճարանը, որտեղ, ենթադրաբար գտնվել են  ինքն ու Գրիգոր Մինասյանը, մոտ է Բարձրագույն դատական խորհրդի շենքին՝ ըստ էության, նկատի ունենալով, որ ինքն ու խորհրդի ցանկացած այլ անդամ կարող էր այդ սրճարանում գտնվել։ Ապա մեջբերելով ԲԴԽ-ի լիազորությունները՝  Անդրեասյանը նշեց, որ այդ լիազորությունների մեջ նշվում է նաև ԲԴԽ-պետական մարմիններ համագործակցությունը։

Սիրանուշ Սահակյանը հակադարձեց, որ եթե խոսքը պաշտոնական հանդիպումների մասին է, ապա դրանք պաշտոնական միջավայրում են իրականացվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան