Պատերազմի հավանականությունը գնահատվել է 30 տոկոս․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

2018 թվականից ԱԱԾ-ն ու ԱԱԾ հետախուզությունն անընդհատ ահազանգել են պատերազմի հնարավորության մասին։ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո՛, ժամկետներ էլ են նշվել՝ 2018-ի ամռանը, աշնանը, հոկտեմբերին, սեպտեմբերին, 2019-ի գարնանը, ամռանը։ Այդ տեղեկատվությունը միշտ եղել է, այդ տեղեկատվությունը բաց աղբյուրներում էլ է եղել, այդ տեղեկատվությունը վերլուծաբաններն էլ են դրել»,- նշեց վարչապետը՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը․ որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, թե 2020 թվականի սեպտեմբերի 25-ին ռադիոկլանման միջոցով «F-16» կործանիչների օդաչուների խոսակցությունն է եղել, որ «կիրակի ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»։

Քոչարյանը հետաքրքրվեց՝ Գասպարյանը զեկուցե՞լ է այս մասին վարչապետին։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ, այո՛, այդ տեղեկատվությունը զեկուցվել է իրեն։

«Մեր ինստիտուտները մինչև ամսի 25-ը 30 տոկոսով են հավանական գնահատել պատերազմը։ Այդ գնահատումը եղել է ոչ միայն հետախուզության, այլև միջազգային գործընկերների հետ շփումներից։

Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է ու հավանականություն է հնչել, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ գնան անհամաչափ զիջումների։ Այս թեմայի հետ կապված դռնփակ հատվածում ես լրացուցիչ տեղեկություններ կտրամադրեմ, այդ տեղեկությունները տրամադրել եմ նաև Քննչական կոմիտեին»,- մանրամասնեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։