Ասֆալտի մեջ թաղված ավտոբուս․ երևանյան փողոցների թաքնված խութերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
Բոլորը

Նոր Նորքի Մինսկի փողոցում երկու օր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ասֆալտը քանդվել է, և 20 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի անիվը թաղվել է ճանապարհի ծածկույթի մեջ։ Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին փոխանցեցին, որ ավտոբուսը չի վնասվել և հիմա էլ գծում աշխատում է։

Այսօր մեր տեսախցիկը ֆիքսեց, որ այս հատվածում փոսալցում է կատարվել, այդ պահին ճանապարհաշինարարներ չկային, բայց հարակից տարածքում աշխատողներն ասացին՝ պետք է այսօր նաև ասֆալտապատումն իրականացվեր։

Նոր Նորքի բնակիչ Արթուր Չախոյանի խոսքով՝ ասֆալտապատման խնդիրները վարչական շրջանում շատ են։

Չնայած Մինսկի փողոցի այս հատվածում չկա կանգառասրահ կամ որևէ նշան, որը կհուշի, որ այստեղ հասարակական տրանսպորտ կարող է կայանել, այնուամենայնիվ, տարածքը որպես կանգառ է օգտագործվում։ Արթուր Չախոյանն ասում է՝ Նոր Նորքում կան շրջաններ, որտեղ նույն փոսը մի քանի անգամ են ասֆալտապատում։ Նշում է՝ այս փողոցում նաև ջրահեռացում չկա, ինչն էլ ասֆալտի հիմքի թուլացման պատճառ է դառնում։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հաճախ է խոսում մայրաքաղաքի փոսալցման աշխատանքներից, ցուցումներ տալիս և արդյունքների գնահատում իրականացնում։ Այս երկուշաբթի ևս Ավինյանը նիստի ընթացքում անդրադարձել էր փոսալցման աշխատանքներին։

Դեռևս մեկ ամիս առաջ քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը գործակարգավորական նիստերից մեկում ներկայացրեց իրականացված փոսալցման աշխատանքների արդյունքները՝ տոկոսներով։ Ըստ դրանց՝ Նոր Նորքում 95 տոկոս փոսալցման աշխատանքներ են կատարվել։

Չնայած այս հանձնարարականից 1 ամիս է անցել՝ փաստ է, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են գրանցվել դեպքեր, երբ աշխատանքները կատարվում են ոչ ժամանակին և ոչ անհրաժեշտ որակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան