Սա ճնշում է դատարանի վրա` 4-րդ իշխանության կողմից. Անդրեասյանը հրաժարվեց պատասխանել հարցերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ավարտից հետո, երբ փաստաբաններն ու լրագրողները դեռևս ԲԴԽ շենքի դիմաց էին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից։

Լրագրողները նրանից փորձեցին պարզաբանումներ ստանալ, թե ինչու է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը դռնփակ քննվում, նաև ուղղեցին դատական համակարգի վերաբերյալ այլ հարցեր։ Անդրեասյանը, սակայն, հայտարարեց, որ չպատասխանելն իր սահմանադրական իրավունքն է։

«Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,- ասաց Կարեն Անդրեասյանը, ապա հայտարարեց, որ լրագրողներն իրավունք չունեն իրեն հետապնդելու, և երբ ինքը հրաժարվում է հարցերի պատասխանել, իրավունք չունեն ստիպել, ճնշել հարցազրույց տալ։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Անդրեսյանին էլ մեղադրում են դատավորի գործունեությունը քաղաքական գործունեության հետ խառնելու մեջ, ԲԴԽ նախագահն ասաց․ «Զրպարտության և սուտ մատնության դիմելուց առաջ ամեն մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում»։

Անդրեասյանը նաև նշեց, որ քանի դեռ ինքը ԲԴԽ նախագահն է, հարցազրույց չի տալու։

Մանրամասները՝ տեսանյութում։