Դատավոր Դավիթ Հարությունյանի գույքը հեռացրել են ԲԴԽ նիստերի դահլիճից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում շարունակվում է դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործի դռնփակ քննությունը: Շուրջ մեկ ժամ առաջ Դավիթ Հարությունյանը դուրս եկավ նիստերի դահլիճից ու կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ` հայտնելով, որ իր համար անհասկանալի է թե ներսում ինչ է կատարվում:

«Չեմ հասկանում` էստեղ ինչ է կատարվում, ինչ կանոններ են, միայն միանվագ Արդարադատության նախարարության միջնորդություններն են քննվում»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Նա հայտնեց, որ իր հետ տեխնիկա է տարել, որպեսզի հնարավորություն ունենա տեսագրություն իրականացնել, ինչը ցանկացել են չթույլատրել: «Ուզում եմ կրիչը լսեմ, հասկանամ` ճիշտ լսեցի, որ ասացին` ֆիզիկական ուժ կիրառեք, ասացի` ի՞մ նկատմամբ, ասաց` չէ, գույքի»,- նշեց Դավիթ Հարությունյանը:

Դատավորը հայտարարեց, որ իր գույքն այնուհետև դուրս է հանվել նիստերի դահլիճից: Դատավորն ասաց, որ ցանկանում է լսել նիստի կրիչը` հասկանալու համար` հանցագործության, թե՞ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդում ներկայացնել:

Նիստն այնուհետև շարունակվեց: Քիչ անց կրկին ընդմիջում հայտարարվեց, որից դուրս գալուց հետո Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ իրեն բանավոր զգուշացրել են նիստի վերաբերյալ տվյալներ չհրապարակելու մասին: Նշենք, որ դատավորն ի սկաբանե առանց փաստաբանի էր ներկայացել ԲԴԽ, սակայն այժմ 17 փաստաբան, ԲԴԽ շենքի դիմաց է և պատրաստակամություն է հայտնել ստանձնելու դատավորի պաշտպանությունը: Մեկ փաստաբան` Միքայել Շխիմյանը, տեղի ունեղածից հետո ներգրավվել է դատավորի պաշտպանությանն ու նիստերի դահլիճում է:

Արաքս Մամուլյան