Ծխախոտով այրել են ոստիկանություն տարված անձի դեմքը. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
Բոլորը

Ոստիկանը ծխախոտը հանգցրել է ոստիկանություն տարված անձի քթին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հաստատեց փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի նկատմամբ բռնության գործով պաշտպան Մարիամ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ ոստիկանների կողմից ոչ միայն բռնություն է կիրառվել, այլ նաև ձերբակալվել է: Բռնությունը գործադրվել է այն բանից հետո, երբ փաստաբանը ոստիկանների կողմից բռնության ենթարկված իր պաշտպանյալին փորձել է մասնագիտական աջակցություն ցուցաբերել:

«Պաշտպանյալս որևէ հակաիրավական վարքագիծ չի դրսևորել: Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է նա ենթարկվել դաժան ծեծի և խոշտանգման:
Նրա քթի վրա ծխախոտ են հանգցրել, քթի որոշ հատվածներ այրված են: Ունի բավականին վնասվածքներ, բժշկական հետազոտության է ենթարկվել և պարզվել է, որ ականջի թմբկաթաղանթի ամբողջականությունն է խախտված»,- նշեց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձաքննության որոշումը բավականին ուշ է կայացվել և այն էլ պաշտպանների մեծ ջանքերից հետո. «Նա սուր ցավեր է ունեցել ձերբակալված ների պահման վայրում, այնտեղից նրան շտապօգնության մեքենան տարել է հիվանդանոց»:

Մարիամ Աբրահամյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. «Մենք երեկ այցելեցինք նրան, պարզվեց, որ նա կողերի հատվածում ևս լուրջ ցավեր ունի: Նրան առաջիկայում սպասվում է ականջի վիրահատություն»:

Փաստաբանը նաև հայտնեց, որ կալանքի միջնորդության քննության ժամանակ նույնպես իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։