Թե՛ դպրոցում, թե՛ սոցցանցերում կարծիքը ներկայացվում է որպես վերջնական ճշմարտություն. ապաքաղաքական զրույց Գայանե Աբրահամյանի հետ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը: Նրա կարծիքով՝ տեղեկատվական աղբյուրների այսօրվա բազմազանությունը, բոլոր առավելություններով հանդերձ, իր մեջ նաև վտանգներ է պարունակում, քանի որ այսօրվա երիտասարդների, հատկապես՝ դեռահասների մոտ հաճախ չեն ձևավորվում որոշակի էթիկական և գեղագիտական չափանիշներ:

Այն, որ համացանցում որոշակի բովանդակություն մշտական կրկնություններով մատուցվում է սպառողին, հաղորդման հյուրի կարծիքով, բացատրվում է նախևառաջ շուկայական շահագրգռվածությամբ: Բացառված չեն, սակայն, նաև գաղափարախոսական դրդապատճառները:

Ինչպե՞ս կարող է սպառողը տեղեկատվական տարափի մեջ ընտրել այն աղբյուրները, որոնք քիչ թե շատ արժանահավատ են: Ըստ Գայանե Աբրահամյանի՝ եթե խոսքն ավանդական լրատվամիջոցներով (նաև լրատվական կայքերով) սփռվող տեղեկությունների մասին է, ապա այստեղ որոշակի դեր ունեն նաև լրագրողները, որոնք պետք է ճշտեն՝ այն մարդիկ, որոնք ներկայանում են որևէ ոլորտի «փորձագետ», իրավասո՞ւ են, արդյոք, տեսակետ հայտնել այդ ոլորտի խնդիրենրի մասին: Դրանով է նաև որոշվում տվյալ լրատվամիջոցի որակյալ կամ ոչ որակյալ լինելը: Բայց բոլոր դեպքերում, եթե նույնիսկ փորձագետն «իրական» է,  սպառողը  պետք է հասկանա, որ դա ընդամենը տեսակետ է: Նույն մոտեցումը ցանկալի է դրսևորել նաև դպրոցում՝ դասը պատմելու և հետո հարցնելու պրակտիկան անհրաժեշտ է փոխարինել քննարկմամբ: Հակառակ դեպքում կարծիքը դարձյալ ներկայացվում է որպես վերջնական ճշմարտություն:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Արբահամյան