Աշոտ Փաշինյանի միջադեպի գործով նախնական դատալսումներ․ ՈՒՂԻՂ

Լուրեր

06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր շարունակվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Ազգուշ Մարտիրոսյանի (հայտնի է որպես Գայանե Հակոբյան) միջև միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։ Դատական նախորդ նիստին դատավոր Մանվել Շահվերդյանը, քննության առարկա դարձնելով Հակոբյանի խափանման միջոցի հարցը, որոշել է նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը: Սա այն դեպքում, երբ Վերաքննիչ քրեական դատարանը նույն օրն առավոտյան որոշել էր Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով: Հակոբյանին անգամ չէին հասցրել տուն տեղափոխել: Այս որոշումից հետո պաշտպանները ժամանակ էին խնդրել` դատավոր Մանվել Շահվերդյանին բացարկի միջնորդություն ներկայացնելու համար, և նիստը հետաձգվել էր:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Աշոտ Փաշինյանը իրավապահներին հայտնել է, որ Վերաքննիչ դատարանի դիմացով անցնելիս է եղել, երբ հանդիպել է 2020 թվականի պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մի կին մոտեցել է իրեն, առաջարկել նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Ըստ իրավապահների հաղորդագրության՝ երբ Աշոտ Փաշինյանը նստել է մեքենան, կինը սկսել է այն վարել, ապա խոսել է 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից, և տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Գայանե Հակոբյանն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով, կորոշի՝ ազատ թողնել, թե՝ ոչ: Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Աշոտ Փաշինյանը մեքենայից դուրս է նետվում։ Փաշինյանը նաև հայտնել է, որ մեքենայից դուրս գալուց հետո, երբ կանգնած է եղել, սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն:

Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք: Դեպքի առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գայանե Հակոբյան), որը զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրն է։ Ազգուշ Մարտիրոսյանը հայտնել է, որ ինքը պարզապես ցանկանում էր Փաշինյանին տանել Եռաբլուր։ Նրա պաշտպանները պնդում են, որ Աշոտ Փաշինյանը չի առևագվել, նա ցանկացած պահի հնարավորություն է ունեցել մեքենայից դուրս գալու։ Գործը քննվել է աննախադեպ արագությամբ և միջադեպից շուրջ մեկ շաբաթ անց արդեն ուղակվել է դատարան։ Վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, այս գործով տուժողի կարգավիճակ ունի։

Արաքս Մամուլյան