Ծաղկունքից ապօրինի դուրս բերված սևահողն առգրավվել է
Հասարակություն
05.06.2023 | 20:09ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների ընթացքում Սևան-Երևան մայրուղում սևահողի ապօրինի տեղափոխման կասկածանքով ստուգվել է «ԶԻԼ» մակնիշի մեքենան։
«Բեռնատարի թափքում հայտնաբերվել է 4խմ հողի բերրի շերտի կանաչապատ զանգված (չիմ), որը քաղաքացի Ա.Ղ.-ն անօրինական դուրս էր բերել Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքից։
Սևահողով բեռնված մեքենան տեղափոխվել է Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։
Իրավախախտի նկատմամբ կկիրառվեն պատասխանատվության միջոցներ»,- ասված է հաղորդագրության մեջ։