208․8 մլն դրամ՝ եռօրյա համաժողովի համար․ ինչո՞ւ էին նախահեղափոխական համաժողովներն ավելի էժան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

2023 թ. օգոստոսի 1-3-ն անցկացվելիք Համահայկական երիտասարդական համաժողովի կազմակերպման համար ՀՀ վարչապետի աշխատակազմը կծախսի 208․8 մլն ՀՀ դրամ։

Պետական գնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք, որ ծառայության ձեռքբերման համար անցկացվել է էլետրոնային աճուրդ, որին մասնակցել է 3 կազմակերպություն։ Հաղթել է «Աութսորս» ՍՊԸ-ն, որի հետ մայիսի 26-ին կնքվել է պայմանագիր։ Համաժողովը նախատեսվում է կազմակերպել 450 մասնակցի հաշվարկով։ Կազմակերպությունը պետք է հոգա դահլիճների, սննդի, էկո- պայուսակների տպագրության, երաժիշտների և այլ ծախսերը։

Պետական ռեգիստրի տվյալներով «Աութսորս» ՍՊ ընկերությունը հիմնվել է 2015 թ-ին, միակ սեփականատերն ու ղեկավարը Արմեն Ա․ Սարգսյանն է։

Այս ընկերությունը պետական գնումներին ակտիվորեն սկսել է մասնակցել 2018 թ-ից հետո․ առաջին նման պայմանագիրը կնքել է Երևանի քաղաքապետարանի հետ, 2018-ի հունիսին՝ 1․7 մլն դրամ ծավալով, մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների համար (արտերկրյա պատվիրակության ընդունելություն)։ Այս տարիների ընթացքում ընկերության կողմից պետական կառույցներին մատուցած ծառայությունների սպեկտրը փոքր չէ՝ կրթական, վերապատրաստման աշխատանքներ, թարգմանչություն, տարբեր միջոցառումների կազմակերպում, գնումների հետ կապված խորհրդատվություն, ավտոմեքենաների լվացման ծառայությունների ձեռքբերում, hամակարգչային տեխնիկայի և այլ պարագաների ձեռքբերում, գովազդային արշավներ և այլն։

Ի՞նչ արժեր համահայկական համաժողովի կազմակերպումը նախկինում
Ուշագրավ է, որ նախորդ կառավարությունները համահայկական նման համաժողովների կազմակերպման համար անհամեմատ քիչ գումարներ էին ծախսում։ Օրինակ՝ 2017 թ-ին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կազմակերպման համար, որը նույնպես եռօրյա էր ու ուներ 1500 սփյուռքահայ մասնակից, ծախսվել էր մոտ 85 մլն դրամ։

Կամ՝ 2010 թ-ին «Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների սփյուռքահայ շրջանավարտների հավաք» եռօրյա համաժողովն ունեցել է մոտ 300 մասնակից, ընդհանուր արժեցել է 6․6 մլն դրամ։
Եթե հաշվարկենք 1 մասնակցի հաշվով ինչքան է կազմում ծախսը, ապա ստացվում է, որ թանկացումը 8-21 անգամ է․ ներկայումս համաժողովի 1 մասնակցի հաշվով ծախսը կազմում է 464 հազար դրամ, 2017-ին՝ 57 հազար դրամ, 2010 թ-ին՝ 22 հազար դրամ։

Իհարկե, հիմա նման միջոցառումները, գուցե, շատ ավելի գունեղ և դիտարժան են անցկացվում, բայց պնդել, թե դա ավելացնում է համաժողովների արդյունավետությունը կամ օգտակար գործողության գործակիցը, չի կարելի։

Գայանե Խաչատրյան