Իհարկե, Հայաստանում կոռուպցիա կա. Սասուն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այն արատավոր երևույթները, երբ գերատեսչություններն ամեն կերպ փորձում էին ներքևի օղակներում եղած կոռուպցիան թաքցնել, այսօր չկա։ Բայց Հայաստանում կոռուպցիա կա, ուղղակի կառուցվածքն է փոխվել։
Այս մասին Ազգային ժողովում 2022թ․ բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։

«Ես կարող եմ գոհունակությամբ նշել, որ գերատեսչություններն արդեն մեզ հետ համագործակցում են։ Այսինքն` կոռուպցիայի բուրգի հիերարխիկ կառուցվածք այսօր չկա, և դա շատ լավ է»,- նշեց Խաչատրյանը։

Նա չժխտեց, որ Հայաստանում կոռուպցիա կա․ «Այսօր ունենք ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման և կաշառք վերցնելու բազմաթիվ դեպքեր։ Այո՛, եղել են դեպքեր, երբ այդ քննության նախաքննության նախաձեռնողը եղել է հենց ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը։ Նույնը վերաբերում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը»,- նշեց Խաչատրյանը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ վստահեցրեց, որ Կենտրոնական զինվորական հոսպիտալի, զինկոմիսարիատի մասնագետի վերաբերյալ եղած հրապարակումների դեպքում էլ իր ղեկավարած կառույցը ևս ակտիվ համագործակցել է ՊՆ-ի հետ։

Հիշեցնենք` մայիսի 31-ին, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանում արձանագրվում է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների աճ, սակայն դա դրական ցուցանիշ է, քանի որ բացահայտումներն են շատացել։

Մանրամասները՝ տեսանութում։