Բացասական բարեվարքությամբ անձինք դատավոր են նշանակվում և պաշտոնի բարձրացում ունենում.Արաքս Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
06.08.2026 | 17:45
Արթուր Սարգսյանը պետք է ավտոբուսը տրաքացներ, մարդկանց գլուխը ուտեր, նոր կալանավորեի՞ն․Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:38
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է, թե ՀՀ ապրանքների արտահանման դեմ սահմանափակումներ չի կիրառվում
06.08.2026 | 17:30
Ծնվել է Վալերի Կարպինի առաջին որդին․ նա 5 դուստր ունի
06.08.2026 | 17:23
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, նախատեսվում է ստորագրել երեք համաձայնագիր
06.08.2026 | 17:06
Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է դոպինգի համար
06.08.2026 | 16:58
ՆԳՆ պարեկային ծառայության պաշտոնյան կալանավորվել է, էկոպարեկային ծառայության Սևանի տեղամասի պետի պաշտոնավարումը՝ կասեցվել
06.08.2026 | 16:51
Ո՞ր ավտոբուսների և տրոլեյբուսի երթուղիներն են ժամանակավորապես փոխվելու
06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
Բոլորը

Ցանկացած հակակոռուպցիոն ջանք չի կարող արդյունավետ լինել, եթե այդ գործընթացի և ստեղծվող ինստիտուտների նկատմամաբ չկա հանրային վստահություն։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով կազմակերպված Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակներում ընթացող պանելային քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ այդ պրոցեսի թափանցիկությունն ու հաշվետվողականության ապահովումն էական է ժողովրդավարական հասարակությունում կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության համար։

Մելքոնյանի խոսքով՝ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն դիտորդություն է իրականացնում դատավորների որակավորման ստուգումների, այդ թվում՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ընտրության գործընթացում։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահի խոսքով՝ բացասական բարեվարքությամբ անձինք կան, որոնք դատավոր են նշանակվում և պաշտոնի բարձրացում ունենում.։

Նա նաև հայտնեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում բացասական բարեվարքությամբ անձ այս տարի չի եղել, ինչը դրական զարգացում է։

Մանրամասները՝ տեսանյութում։