Արցախի տնտեսությունը արդեն իսկ կրել է շուրջ 150 մլրդ դրամի կորուստներ․ Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Թշնամին հետևողականորեն իրականացնում է Արցախի հայաթափման իր ծրագիրը։ Խախտված են եռակողմ բոլոր պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին նշեց Հ«այաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Արդեն շուրջ կես տարի փակ է Բերձորի միջանցքը՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը։ Շրջափակման մեջ են հայտնվել Արցախի Հանրապետության 120 հազար փաստացի բնակչությունը։ Արցախի տնտեսությունը արդեն իսկ կրել է շուրջ 150 միլիարդ դրամի կորուստներ։ Ամեն օր ավելանում և խորանում են խնդիրները հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Թուրք-ադրբեջանական տանդեմի իրական նպատակն ակնհայտ է՝ Արցախը կտրել արտաքին աշխարհից, կազմաքանդել պետական կառավարման համակարգը, անդառնալի և կործանարար հարված հասցնել տնտեսությանը, նյութական արժեքներ ստեղծելու կայուն հիմքերին, ստեղծել հումանիտար աղետ՝ իր բոլոր անմարդկային դրսևորումներով, վերջապես՝ այս ճանապարհով հայաթափել Արցախը։

Պարզից էլ պարզ է՝ խախտված են արցախահայության հիմնարար բոլոր իրավունքները։ Խաթարված են գոյատևման և սեփական հայրենիքում ապրելու հնարավորությունները։ Եվ սա արվում է հավաքական մեկ նպատակով՝ ցեղասպանություն և հայրենազրկում»,- նշեց պատգամավորը։

Ավետիսյանի կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանությունը առաջնորդվում է սեփական աթոռն ամեն գնով պահելու իր բացառիկ շահով, ինչը սկզբունքորեն հակասում է հայ ժողովրդի ազգային շահերին, հայրենիք ունենալու և արժանապատիվ ապրելու բոլոր ձգտումներին, ավելին՝ հենց իրենց նախընտրական խոստումներին և ծրագրին։
«Ադրբեջանի հետ համաքայլ Հայաստանի գործող իշխանությունը սլանում է հակահայ ընթացքով՝ հանգրվանելով ապազգային նորանոր բարձրունքներում։

Երեկ, արդեն բացահայտ կերպով Արցախը՝ մեր հայրենիքի մի մասը ճանաչեցին Ադրբեջանի կազմում։
Այլընտրանք չկա։ Հայրենազրկման կործանարար այս ընթացքն ու հայրենադավ առաջնորդությունը պետք է կասեցվեն։ Պետականություն և արժանապատիվ խաղաղություն ունենալու միակ ճանապարհը դիմադրությունն ու միասնական պայքարն է՝ համահայկական համախմբմամբ, յուրաքանչյուր հայ մարդու ներուժի հավաքական գործադրումով Արցախում, Հայաստանում և Սփյուռքում։
Ի հեճուկս Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների Արցախը մնալու է հայկական»,- նշեց Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։