Քննարկվել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարները
Մայիսի 9-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության առողջապահության և ազգաբնակչության նախարար Խալեդ Աբդել Ղաֆֆարի հետ։ Հանդիպմանը ներկա են գտնվել առողջության ոլորտի մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ։
Ինչպես տեղեկացնում են Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունից՝ հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև առողջապահության ոլորտում համագործակցության զարգացման ու խորացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ ներդրումների խրախուսման, բժշկական զբոսաշրջության ոլորտում փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների անցկացման կարևորությունը։
Համագործակցության հետագա զարգացման համար շեշտվել է երկու երկրների միջև ոլորտային նոր փաստաթղթերի ստորագրման անհրաժեշտությունը։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել` հիշյալ պայմանավորվածությունների շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու առնչությամբ։