Հին լրագրությունը, նոր գրականությունը և 4-րդ հարկում հայտնված ավանակը․ ապաքաղաքական զրույց Աշոտ Գազազյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

FACTOR.TV-ի A-Politic հաղորդաշարի հյուրն է գրող և լրագրող Աշոտ Գազազյանը: Անդրադառնալով խորհրդային և ժամանակակից հայ լրագրության տարբերությանը՝ հաղորդման հյուրը նշում է, որ նախկինում լրագրողների գրագիտության մակարդակն ավելի բարձր էր: Բացի դրանից՝ այսօր լրագրողներն իրենց աշխատանքը կատարում են մեխանիկորեն՝ առանց խորանալու նյութի բովանդակության և խնդրի երանգների մեջ: Ըստ նրա՝ լրագրողներն այժմ չեն աշխատում իրենց բառապաշարի և մտահորիզոնի վրա:

Խոսելով իր գրական գործունեության մասին՝ Աշոտ Գազազյանը նշում է, որ արդիականությունն, իր սովորական իմաստով, իրեն այս ասպարեզում չի հետաքրքրում: Նրա կարծիքով՝ մեր այսօրվա իրավիճակում ընթերցողի տրամադրությունը մի փոքր բարձրացնելը, նրան որոշակի լավատեսություն ներշնչելն արդեն իսկ արդիական է: Այդ առումով գրողն առանձնացնում է իր ծննդավայր Ախալցխան՝ իր յուրահատուկ մթնոլորտով, իր հումորով և բազմալեզու բնակիչներով:

Աշոտ Գազազյանը ստեղծագործում է հիմնական կարճ պատմվածքի ժանրում: Նա գերադասում է պատմվածքը ասել և վերջակետը դնել մեկ օրվա ընթացքում և գտնում է նաև, որ ապագայում մարդիկ մեծ վեպեր չեն կարդա և գրականության կրիչները կլինեն թվային: Գրողը համոզված է, որ այսօր էլ ընթերցողների 90 տոկոսը չի հասկանում, թե ինչ է կարդացել: Բարձր գրականություն հասկանալը միայն 10 տոկոս վերնախավի մենաշնորհն է:

Մանրամասները՝ տեսանյութում: