Մենք սկսում ենք ոստիկանների կամավոր ատեստավորման գործընթացը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ մասնակցել է Ոստիկանության կոլեգիայի նիստին:

«Երկու հարցն ուզում ենք լուծել: Առաջինը՝ լուծել երաշխիք քաղաքացիների համար, որ մեր Ոստիկանության համազգեստ կրող ցանկացած մարդ համապատասխանում է որոշակի պրոֆեսիոնալ չափանիշների, այսինքն՝ երաշխավորել դա քաղաքացիների համար, իսկ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի նախարարության աշխատողների համար ստեղծել սոցիալական երաշխիքներ, որ նրանք համոզված լինեն, որ այդտեղ աշխատելն արդեն իսկ նշանակում է սոցիալական որոշակի մինիմում, որից ներքև այդ երաշխիքները չեն կարող լինել: Սա է պատճառը, որ մենք, ահա, սկսում ենք կամավոր ատեստավորման գործընթացը:

Ուզում եմ ընդգծել, որ մենք այս ընթացքում, հատկապես Ոստիկանության մասին խոսելիս չպետք է մոռանանք մի բան, որ Ոստիկանությունն ուժային կառույց է: Ոստիկանությունը պետք է ունենա պրոֆեսիոնալ հմտություններ՝ ոչ թե ինքնանպատակ, այլ, ըստ անհրաժեշտության, ուժ կիրառելու, ուժ գործադրելու: Բայց դա պետք է տեղի ունենա հանրային անվտանգության սիրույն, հանուն հանրային անվտանգության և ոչ թե հակառակը, և պետք է գործողությունները լինեն օրինական. սա շատ կարևոր է: Սա կարևոր է և՛ ոստիկանի, և՛ քաղաքացու համար, որպեսզի լինի կանխատեսելի ոստիկանի համար, թե որ գործողության համար ինչ հետևանքներ կամ արդյունքներ կարող են լինել: Որովհետև կա ուժային գործողություն, որի արդյունքում ոստիկանը կարող է խրախուսվել, պարգևատրվել, մենք շնորհակալություն հայտնենք նրան դրա համար, կան դեպքեր, երբ, ընդհակառակը, կարող է հետևել պատասխանատվություն, դրա համար շատ կարևոր է նաև ոստիկանների համար: Ատեստավորման գործընթացը հենց այս նրբությամբ էլ է կարևոր, որ ոստիկանը կարողանա լիարժեք տիրապետել իր գործողությունների դաշտին, որովհետև հրամանատարությունը հրամանատարություն, որը, իհարկե, տիրապետում է այդ ամեն ինչին, բայց բոլոր աշխատողները պետք է լինեն, որովհետև հրամանատարը չի կարող ոստիկանի ձեռքը բռնած իրեն ամեն տեղ ուղեկցի, որովհետև ոստիկանն իր ուսադիրների բերումով արդեն իսկ հրամանատար է, որոշակի հմտություններ պետք է ունենա և նաև անհրաժեշտ պահին իր վրա պատասխանատվություն վերցնելու ընդունակություն, որովհետև անգործությունը նույնն է, թե սխալ գործողությունը, անգործությունը նույնն է, թե ապօրինի գործողությունը:

Ծառայության պայմանների մասին եմ ուզում խոսել: Ես, եթե չեմ սխալվում, ճիշտն ասած, չեմ ստուգել թվային առումով, երևի կարող ենք նաև ստուգել, բայց ինտուիտիվ՝ Ոստիկանության համակարգում Երրորդ հանրապետության պատմության մեջ այնքան պետական ներդրումներ չեն իրականացվել, ինչքան այսօր են իրականացվում: Սա էլի վերաբերմունք է և՛ հանրության նկատմամբ և՛ Ոստիկանության նկատմամբ: Ես հիշում եմ՝ երբ մենք Պարեկային ոստիկանությունը պետք է հիմնադրեինք, այն ժամանակ խոսակցություն էր գնում, թե ինչպես ենք ապահովելու տեխնիկական միջոցները. ամենատարբեր ֆինանսական և ռեսուրսային սահմանափակումներ կային: Ինձ համար խնդիրը եղել է միանշանակ՝ որևէ օգտագործված մեքենա, տեխնիկական միջոց չպետք է լինի, չպետք է օգտագործվի նոր ծառայությունների հիմնադրման գործում: Սա մեր վերաբերմունքն է ոստիկանին և հանրությանը, որովհետև այն մյուս պայմաններն ապահովելուց հետո պետք է պատշաճ աշխատանքային պայմաններ ապահովել, որովհետև մարդը կարող է լինել պրոֆեսիոնալ, գիտակ, բայց եթե տեխնիկական պատշաճ միջոցներ չունի, ապահովված չէ համապատասխան միջոցներով, և՛ պրոֆեսիոնալ, և՛ ազնիվ, և՛ գիտակ, և՛ նվիրված լինելու բերումով կարող է ուղղակի բոլորովին ուրիշ արդյունք ստացվել:

Այս իմաստով ես կարծում եմ, որ մենք շատ կարևոր տեղ ենք հասել, շատ կարևոր հանգրվանում և խաչմերուկում ենք գտնվում։ Իհարկե, Ոստիկանության զարգացումը մեզ համար պետության զարգացման խնդիր է»,- իր ելույթում նշեց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։