Ո՞վ ասաց՝ ոտքերի խնդիր ունեցող մարդը պետք է ինքնապաշտպանությունից զրկվի․ Նարեկ Ներսիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
09.09.2026 | 09:44
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
09.09.2026 | 09:34
Կալանավորված տղամարդու որդին հոր միջնորդությամբ դիմել է քրեական ենթամշակույթի ներկայացուցչի․ ՆԳՆ ոստիկանություն
09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Բոլորը

Մեդիա կենտրոնում մեկնարկել է «Հրաժեշտ զենքին. ո՞ր հիվանդությունների դեպքում է ԱՆ-ն արգելում ձեռք բերել, կրել և օգտագործել զենք» թեմայով քննարկումը։

Բանախոսներն են՝«ՈՄԱե («Ողջ մնալու արվեստ») լեռնահրաձգային գումարտակի հրամանատար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը, Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման խորհրդի նախագահ Նարեկ Ներսիսյանը, «Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպության ներկայացուցիչը։

Հրավեր է ուղարկվել նաև ՀՀ առողջապահության նախարարություն, սակայն հրավերը մերժվել է։

Կառավարությունն ապրիլի 13-ի նիստում հաստատեց զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես էր եկել նոր նախագծով, որով սահմանվելու է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը։

Այս նախագծով ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 2001 թվականի հունիսի 2-ի N 489 որոշումը: Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանում նրանք, ում մոտ առկա է`

1. հոգեկան խանգարումների տեսակներ

2. նյարդային համակարգի հիվանդություններ

3. վնասվածքների հետևանքներ

4. վիրաբուժական մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող,

5. ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ

6. զարգացման արատներ

7. վնասվածքների հետևանքներ` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ:

Նարեկ Ներսիսյանի դիտարկմամբ՝ խնդրին համակարգային լուծում չի տրվում։ «Ինչպես զենք կրելը, առողջապահությունը ևս անվտանգային հարց է․ գիտենք, որ ցավազրկողներ կան, որոնք թմրանյութեր են պարունակում, և բոլոր նորմալ երկրներն ունեն ազգային անվտանգության հայեցակարգ՝ կապված դեղամիջոցների հետ։ Եթե այդ հայեցակարգը չկա, զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը հաստատելն էլ է դառնում աբսուրդ։

Բացի դրանից՝ առողջապահության նախարարությունը խախտում է այն անձանց իրավունքները, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ և աշխատունակություն։ Ո՞վ ասաց, որ, օրինակ, ոտքերի խնդիր ունեցող մարդը պետք է ինքնապաշտպանությունից զրկվի»,- ընդգծեց Նարեկ Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։