Թրամփը չի շտապում շնորհավորել Էրդողանին

Լուրեր

29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
Բոլորը

ԱՄՆ-ի նախագահը չի շտապում շնորհավորել Էրդողանին: Սպիտակ տան խոսնակ Սարահ Սանդերսը հայտարարել է, որ առաջիկայում Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Խոսնակը, սակայն, հստակ ժամկետներ չի նշել. տեղեկացնում է ermenihaber-ը:

Սանդերսը, խոսելով Թուրքիայում հունիսի 24-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների մասին, թուրքական իշխանություններին կոչ է արել ուժեղացնել ժողովրդավարությունը Թուրքիայում։

Սանդերսը նաև Թուրքիայի իշխանություններին կոչ է արել շարունակել ջանքեր գործադրել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

Պատասխանելով այն հարցին, թե երկու նախագահների միջև երբ տեղի կունենա հեռախոսազրույց, ամերիացի պաշտոնյան ասել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների նախնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։