Դատախազն ԱԺ կգա ընդդիմադիր արդեն 3-րդ պատգամավորի հարցով.իշխանության որոշմանն ընդդիմության արձագանքը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է Ազգային ժողովին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Վարդապետյանն առաջիկա քառօրյային, որը մեկնարկում է վաղը, կգա խորհրդարան և կներկայացնի Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդագիրը։ Ընդդիմությունն այստեղ քաղաքական պատվեր է տեսնում։

Հիշեցնենք՝ մարտի 31-ին Ազգային ժողովում փակ քննարկման ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև։ Ընդդիմադիր պատգամավորը հարվածել էր Վլադիմիր Վարդանյանին՝ պատճառելով հոնքի վնասվածք։ Մհեր Սահակյանի պնդմամբ՝ ինքը պարզապես դիմել է ինքնապաշտպանության։

Դեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել խուլիգանության, ինչպես նաև՝ քաղաքական, կամ հասարակական գործունեությամբ պայմանավորված անձի նկատմամբ ֆիզիկական ներգործության հոդվածներով։ Ներկայացված միջնորդագրով գլխավոր դատախազը ակնկալում է պատգամավորների համաձայնությունը Մհեր Սահակյանի նկատմամբ խուլիգանության և խուլիգանական դրդումներով առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածներով քրեական հետապնդում հարցելու վերաբերյալ։ Իշխանական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը համարում է, որ խորհրդարանականները պետք է դատախազին հնարավորություն տան լիարժեք քննություն իրականացնել։

Միջադեպից հետո իշխանական պատգամավորներից շատերը համացանցում և լրատվամիջոցների հետ հարցազրույցներում պնդում էին, թե տեղի ունեցածին պետք է հետևի հստակ քրեաիրավական և քաղաքական գնահատական, որոշներն անգամ ակնկալում էին, որ Մհեր Սահակյանի պատգամավորական մանդատից կհրաժարվի։ Այս ֆոնին ընդդիմադիրները հիշեցրին խորհրդարանում իշխանականների կողմից ընդդիմադիրներին հարվածելու դեպքեր՝ եզրակացնելով՝ եթե այդ դեպքերով որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ուրեմն Մհեր Սահակյանին պատասխանատվության ենթարկելու հարցով կա քաղաքական հրահանգ։

Միջադեպից հետո իշխանական պատգամավորները հայտարարում էին, թե Մհեր Սահակյանի ձեռքին հարվածի պահին ինչ-որ առարկա են նկատել, սակայն հրապարակված նախաքննական ցուցմունքներից պարզ է դառնում, որ ներկաներից ոչ մեկը այդպիսի պնդում չի արել։ Ըստ էության՝ ցուցմունքներում կողմերը ներկայացրել են այն, ինչ միջադեպից հետո պատմել էին լրատվամիջոցներին։ Իշխանականները պնդում են, որ Վլադմիր Վարդանյանը փորձել է իր լիազորությունների շրջանակում վերականգնել նիստի խաթարված ընթացը, ինչից հետո Մհեր Սահակյանը նրան հարվածել է։ Ընդդիմադիրները մինչդեռ հակադարձում են՝ իշխանական պատգամավորը սադրել է, դրսևորել ոչ ադեկվատ պահվածք, և Սահակյանի ընդամենը դիմել է ինքնապաշտպանության։

Ազգային ժողովում պատգամավորների միջև միջադեպերը բազմաթիվ են, բայց որևէ դեպքում,եթե անգամ հարուցվել են քրեական գործեր, միևնույնն է, հերթը չի հասել պատգամավորներին քրեական հետանդման ենթարկելուն։ Հարուցված գործերն էլ, ըստ էության, կարճվել են նախաքննության փուլում։ Ի դեպ, վերջին 3 ամսում արդեն ընդդիմադիր երրորդ պատգամավորի անձեռնմխելիթյան հարցն է քննարկվում։ Մինչ այս էլ իշխանական պատգամավորները կողմ քվեարկեցին Սեյրան Օհանյանին և Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկելու՝ դատախազի միջնորդագրերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան