Հայաստանի և Հունաստանի միջև ռազմական համագործակցության նոր ծրագիր է ստորագրվել

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Մեր երկիրն ամրապնդում է իր կապերը Հունաստանի հետ՝ ստորագրելով ռազմական համագործակցության նոր ծրագիր․ տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից։

«Երեքշաբթի օրը՝ մարտի 28-ին, Հունաստանի զինված ուժերի դաշնակից և բարեկամ երկրների հետ միջազգային համագործակցության շրջանակներում և Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի ծրագրերի պլանավորման համաձայն,  ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և  Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի Միջազգային կապերի բաժնի տնօրեն Վասիլիոս Ցամիի կողմից ստորագրվել է 2023 թվականի «Հունաստան-Հայաստան ռազմական համագործակցության ծրագիր» (Ռազմական համագործակցության ծրագիր)։

Այն ներառում է 21 գործողություն, որից 15-ը տեղի կունենա Հունաստանում, 6-ը՝ Հայաստանում:

Ծրագիրը, թիվս այլոց, ներառում է.

• Համագործակցություն օպերատիվ գործողությունների ուսուցման գործում
• Հատուկ նշանակության ջոկատների-հատուկ գործողությունների ուժերի համատեղ պատրաստություն
• Համատեղ ուսուցում Էլեկտրոնային պատերազմների օբյեկտների մասին
• Մասնակցություն խաղաղության աջակցության գործողությունների բազմազգ ուսումնական կենտրոնի դասընթացներին
• ՀՕՊ համակարգերի կիրառման փորձի և քաղած դասերից գիտելիքների փոխանակում
• Կադրերի փոխանակում և այցելություններ դպրոցներ և բազմազգ դպրոցներ, ինչպես նաև սեմինարների իրականացում
• Փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ անձնակազմի հանդիպումներ և բանակցություններ՝ հատուկ շեշտադրելով համագործակցությունը ռազմական հետախուզության ոլորտում:

Ծրագրի ստորագրումը հաստատում է երկու երկրների ամուր ռազմական կապերը և էլ ավելի ամրապնդում նրանց զինված ուժերի օպերատիվ կարողությունները և փոխգործունակության մակարդակը` նպաստելով Հունաստանի և Հայաստանի դերի ամրապնդմանը` տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման գործում»,- ասված է հաղորդագրությունում։