Մսի խանութ՝ Օպերայի շենքի մոտ․ Ազատության հրապարակն «ազատագրելու» խոստումն ու իրականությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

25.04.2026 | 20:19
ՃՏՊ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում․ կան տուժածներ
25.04.2026 | 19:17
Հայաստանի Մ-17 հավաքականը Երևանում պարտվեց Հունգարիային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 19:00
Գուցե կան տողատակեր, որոնցից տեղյակ չենք, բայց չենք կարող Ցեղասպանության վրա խաչ քաշել. Արա Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2026 | 18:58
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակիչում պարտվեց Զաուր Ուգուևին
25.04.2026 | 18:26
Գազայի հատվածում անցկացվում են առաջին ընտրությունները 2006 թվականից ի վեր
25.04.2026 | 18:02
Փաշինյանը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը
25.04.2026 | 17:26
Ինչ գործ բռնել եմ, միշտ ստացվել է, միայն 2021-ին չի ստացվել․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:31
Ես դատում եմ և պատրաստ եմ այդ նույն դատով դատվել․ Փաշինյանը՝ քաղաքացուն․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 16:15
Պատրաստ ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ բանակցություններին Ադրբեջանում. Զելենսկի
25.04.2026 | 15:40
Մեզ պետք է հասկանալ՝ ինչքան երջանիկ ենք, որ ունենք Հայաստանի Հանրապետությունը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 15:08
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը երկու տպավորիչ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ
25.04.2026 | 14:28
Իշխանափոխությունից հետո համաներում ենք հայտարարելու․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 14:09
«Բավարար առաջադիմություն ունեցող ուսանողների համար Ակադեմիական քաղաքում կրթությունը կլինի անվճար»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
Բոլորը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքի սրճարաններն ապամոնտաժել, կանաչ գոտիները վերադարձնել մայրաքաղաքի բնակիչներին և փուլ առ փուլ ազատագրել Ազատության հրապարակի ողջ տարածքը: Դեռ չորս տարի առաջ մայրաքաղաքի բնակիչներին այս ամենը խոստանում էր նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ նոր էր սկսվում Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժման գործընթացը:

Factor TV-ն դեռ անցած տարվա ամռանն արձանագրել էր, որ առաջնային գոտու հինգ սրճարաններից ապամոնտաժվել էր երեքը, երկուսի դեպքում քաղաքապետարանը պարտվել էր դատարանում, և սրճարանները մինչև այսօր գործում են: Վերջերս էլ Կարապի լճի հարևանությամբ՝ Սայաթ Նովա-Տերյան խաչմերուկում նախկին սրճարանի փոխարեն մսամթերքի խանութ է բացվել: Այս պարագայում ինչպես է քաղաքային իշխանությունը բանակցում այս տարածքում գործող տնտեսվարողների հետ, որպեսզի իրականացնի տարիներ առաջ տրված խոստումները, դեռևս տեսանելի չէ:

Ինչո՞ւ է որոշվել հենց Օպերայի շենքի հարևանությամբ մսամթերքի խանութ բացել, և ո՞վ է տարածքի սեփականատերը, խանութի տնօրեն Արման Գուրգենյանը Factor TV-ի հետ զրույցում չցանկացավ նշել: Քաղաքապետարանից հայտնեցին՝  խանութն ունի նպատակային նշանակություն, որը թույլ տալիս է զբաղվել նման գործունեությամբ: Խանութի տնօրենը միայն ասաց՝ մի քանի օրից նախատեսում են բացօթյա սրճարան բացել:

«Այստեղ տարածքը հարմար էր, մեծ էր, որպեսզի այն, ինչ-որ ուզում ենք ներկայացնել, ներկայացնենք նաև քաղաքի կենտրոնում, ինչի՞ չէ», – ասում է Արման Գուրգենյանը։

Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի խոսքով՝ Ազատության հրապարակի հետ կապված հայեցակարգ չկա․ մինչ օրս գոյություն չունի նախագիծ, թե որ հատվածում ինչ պետք է լինի: Աբգարյանի կարծիքով՝ հենց դա է պատճառը, որ քաղաքապետարանը չի կարող արգելել, օրինակ, մսամթերքի խանութ բացելը, որովհետև չկա փաստաթուղթ, որը բացառում է տարածքում նմանատիպ գործունեությամբ զբաղվելը: 

Խնդիրն իրավական կարգավորումների մեջ է տեսնում նաև Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։ Նրա խոսքով՝ քաղաքապետարանը և վարչական շրջանը լիազորություն ու իրավունք չունեն որոշելու, թե ով ինչով զբաղվի Օպերայի հարակից տարածքում: Ասում է՝ տարիներ առաջ Կարապի լճի հարևանությամբ ևս մեկ տնտեսվարող էր նմանատիպ բիզնեսով զբաղվում, որը ժամանակին հնարավոր է եղել կասեցնել:

Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի դիտարկմամբ՝ Օպերայի շենքի հարակից տարածքում խնդիրների՝ տարիներով չլուծվելու պատճառներից մեկը քաղաքապետարանում գլխավոր ճարտարապետ չունենալն է։ Երևանի վերջին գլխավոր ճարտարապետը եղել է Արթուր Մեսչյանը, որն իր դիմումի համաձայն 2020-ի օգոստոսին ազատվեց պաշտոնից, իսկ 2021-ին հայտնի դարձավ, որ Երևանի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինվելու է քաղաքապետի տեղակալի հաստիքով:

«Շատ վատ է, որ այդ ամենն Օպերայի շուրջ է․ Երևանի ամենակենտրոնն  է, Թամանյանական Օպերան։ Պետք էր քննարկել 100 անգամ, հետո նոր այդպիսի որոշումներ ընդունել»,- ասում է Հրաչյա Պողոսյանը։ 

Ճարտարապետը պատմում է՝ տարիներ առաջ նախագիծ է ներկայացվել, որով նախատեսվում էր Բաղրամյան պողոտայից դեպի Սայաթ-Նովա փողոց և Մաշտոցի պողոտայի վերևից ներքև երթևեկությունը թունելներով իջեցնել գետնի տակ: Նրա խոսքով՝ նախագիծը քաղաքապետարանի կողմից հավանության էր արժանացել, սակայն ներդրումների բացակայության պատճառով ընթացք չի տրվել: 

Վիկտոր Մնացականյանը ևս շեշտում է, որ ըստ այդ նախագծի՝ պետք է ստեղծվեին այգիներ, որոնք Օպերան և Կասկադը միմյանց կկապեին, սակայն դրա փոխարեն հատում են Կասկադի դիմացի ծառերը և փոխարինում սակուրաներով: Նրա դիտարկմամբ՝ հատել պետք է Օպերայի շենքը փակող այս ծառերը, իսկ առողջ և կենսունակ ծառերն ընդամենը պետք է ճիշտ խնամել: 

Մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանության հարցը վերջին օրերին ամենաշատ քննարկվողներից է: Քաղաքային իշխանության լայնամաշտաբ ծառահատումները դժգոհություն են առաջացրել, իսկ Օպերայի շենքի հարևանությամբ մսամթերքի խանութի գոյությունը ևս մտահոգությունների տեղիք է տվել։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան