Հանկարծ չփորձե՛ք հայկական դպրոցների հաշվին ռուսական դպրոցներ բացելու թեմա քննարկել. Կարինե Խոդիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 14:23
Հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է ընկերական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 14:10
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
Բոլորը

«Ազգովի պետք է դիմենք կոլեկտիվ անկեղծության դաժան սեանսի և փորձենք հասկանալ` 2020-ից սկսած` ինչ կատարվեց մեզ հետ, ինչու հասանք այս օրվան, մեր պարտությունը քանի տարվա արդյունք էր»,-Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դրամատուրգ և արձակագիր Կարինե Խոդիկյանը:

Նրա խոսքով` ամեն մեկը վերջին երեսուն տարուց մի շրջան է վերցնում սրբացնում, իսկ մյուս շրջանները` սևացնում. «Սա դիմակահանդես է, մեր կեղծ կենսաձևի շարունակությունը, որը ոչ մի տեղ չի տանում, փակուղի է: Պետք է կարողանանք վերջապես անկեղծորեն խոստովանել մեզ հետ կատարվածը: Նոյեմբերի 9-ից հետո նավաբեկյալի նման մի խութից մյուսն ենք գնում, թվում է` կխորտակվենք, մեկ էլ ձեռք են մեկնում, կարողանում ենք ջրի երեսին մնալ: Մեր բարեկամը դարձել է չարակամ…Ես հանգում եմ այն մտքին, որ կա մի խարիսխ, որը բռնած կարող ենք չխորտակվել`մեր բանակն է»:
Կարինե Խոդիկյանը անդրադառնում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս կատարած այն հայտարարությանը, թե մենք 44-օրյա պատերազմում պարտվել ենք 5-րդ շարասյան գործունեության պատճառով. «Եթե նույնիսկ մինչև պատերազմը կամ պատերազմի ընթացքում հնարավոր չէր այդ շարասյան գործունեությունը բացահայտել, մինչև օրս բավական ժամանակ է անցել…Փաստացի, դավաճանության մասին է խոսքը. սա շատ լուրջ հայտարարություն է: Որպեսզի հասարակությունն ավելի չպառակտվի, վաչապետը, բոլոր ատյանները պետք է գործուն և տեսանելի քայլ անեն այդ շարասյան գործունեությունը բացահայտելու ուղղությամբ, այլապես կստացվի, որ հղումը 5-րդ շարասյանը սեփական ձախողումից խուսանավելու միջոց է»:

Դրամատուրգը խոսում է նաև Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու թեմայի շուրջ (Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ քննարկվում է Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու հարցը, արդեն իսկ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը զբաղվում է ռուսերենով կրթությանն աջակցելու հետ կապված հարցերով-հեղ.).

«Եթե ռուսական դպրոցները պետք են վերջին շրջանում պատերազմի հետևանքով Ռուսաստանից Հայաստան եկած ռուսներին, ապա դա ռուսական կողմի խնդիրը պետք է լինի: Բայց թող մեկը համարձակվի այս ֆոնին շահարկել հայկական դպրոցների հաշվին ռուսական դպրոցներ բացելու թեման. չի´ ստացվի, պարոնա´յք, հույսներդ կտրե´ք»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան