Ժողովրդավարությունից մինչև մարդու իրավունքներ․ Ֆրանկոֆոնիայի օրերը՝ ոչ միայն արվեստի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 13:21
«Պերաշկու գործով» ես ինձ տուժող եմ համարում. «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 13:15
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
09.09.2026 | 13:07
Օդի ջերմաստիճանը Հայաստանում կբարձրանա 6-8 աստիճանով
09.09.2026 | 12:59
ԵՄ-ն դատապարտում է, Բոսնիա և Հերցոգովինան հետ կանչում Սերբիայում դեսպանատան աշխատակիցներին․ պատճառը Բելգրադում Մլադիչի հանդիսավոր հուղարկավորությունն է
09.09.2026 | 12:34
Առաջիկայում հնարավոր է գլխավոր դատախազը գա ԱԺ՝ Ծովինար Վարդանյանին մեղադրյալ ներգրավելու հարցով․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Կինո, երաժշտություն, թատրոն, բանավեճ, ժամանակակից արվեստ, ֆրանսերենի իմացության մրցույթ․ ավելի քան քսան միջոցառում է սպասվում Երևանում և մարզերում մարտի 17-ից ապրիլի 29-ը «Ֆրանկոֆոնիայի օրերի» շրջանակում։

«Ֆրանկոֆոնիան նաև կազմակերպություն է, որն ունի քաղաքական բաղադրիչ․ այն առաջ է տանում ժողովրդավարության, կին-տղամարդ հավասարության և մարդու իրավունքների հարցերը։ Ֆրանկոֆոնիայի շրջանակում ֆինանսավորվում են Հայաստանի զարգացմանն ուղղված տարբեր նախագծեր»,- նշում է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող կինեմատոգրաֆիական հանդիպման ընթացքում, օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվեն վերջին տարիների արտադրության և Հայաստանում դեռևս չցուցադրված ինը ֆիլմեր։ Հայաստանում պաշտոնավարող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների կին դեսպաններն ուսանողների հետ կքննարկեն ֆեմինիստական դիվանագիտությանը վերաբերող հարցեր։

«Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Ֆրանկոֆոնիայի օրերին, և ամեն տարի մենք ավելի ու ավելի մեծ մասնակցություն ենք ունենում երկամսյակի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին։ Պետք է ուրախությամբ հայտնեմ, որ այս տարի էլ մեր թե՛ կրթական, թե՛ մշակութային հաստատությունները շատ ակտիվ են եղել, և մեծ թվով միջոցառումներ ենք ծրագրում թե՛ Երևանում, թե՛ մարզերում»,- փաստում է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ֆրանսերենի դասախոս, գրքերի հեղինակ Իզաբելլա Աբգարյանը, անդրադառնալով Երևանի և մարզերի դպրոցներում ֆրանսերենի ուսուցմանը, շեշտում է՝ կցանկանար, որ այդ լեզուն ընտրողների թիվն ավելի մեծ լիներ, իսկ հատկացված ժամերը՝ ավելի շատ։

«Վստահեցնում եմ, որ ժամանակին շատ ավելի մեծ թիվ էինք կազմում մենք՝ ֆրանկոֆոն աշակերտներս, քան այսօր են։ Բնականաբար, անգլերենը, լինելով բիզնես լեզու և պահանջված գործատուների կողմից, այսօր կարևորվում է, բայց առնվազն որպես երկրորդ օտար լեզու ֆրանսերենը կարող էր դասավանդվել ավելի շատ, առավել ևս, որ Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ է։ Դա նաև պարտավորեցնող է որոշ առումներով»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է նա։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի ազգային կամերային նվագախումբը կներկայացնի համերգային երեք ծրագիր, Հայաստանի ազգային գրադարանում կկազմակերպվի ֆրանսիական կինոյին նվիրված կինոակումբ։

«Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն ունի 54 անդամ երկիր, 7 ասոցիատիվ անդամ և 27 դիտորդ պետություն։ Այստեղ ավելի շատ ոչ ֆրանկոֆոն երկրներ են։ Սա յուրահատուկ հարթակ է, որն ընդհանուր լեզվի միջոցով զարգացնում է անդամ պետությունների միջև մշակութային, կրթական և տնտեսական համագործակցությունը»,- նշում է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Ռոզենկրանցը։

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա ֆրանսիացի կոմպոզիտորների վոկալ ստեղծագործությունների «Աստղային գիշեր» համերգով, որին կմասնակցեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները։ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն էլ կներկայացնի Ժորժ Բիզեի հանրահայտ «Կարմեն» օպերան։

Միջոցառումները կկազմակերպեն Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիական ինստիտուտը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ ու դիտորդ երկրների այլ դեսպանություններ, ինչպես նաև Հայաստանի մշակութային ու կրթական հաստատությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան