Գնացին Բաքու, հետ կգա՞ն, թե՝ չէ. Փաշինյանը՝ Արցախ-Ադրբեջան բանակցությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 13:24
Ֆրանսիայի ԱԺ-ն Ադրբեջանի կողմից հայ գերիների ազատ արձակման վերաբերյալ բանաձև է ընդունել
04.02.2026 | 13:19
Բաբկեն Թունյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
04.02.2026 | 13:19
«Քլիպերսը» Ջեյմս Հարդենին փոխանակեց «Քլիվլենդի» խաղացողի հետ
04.02.2026 | 13:16
Պատրաստ եմ հանդիպել Ֆիրդուսի բնակիչների հետ, եթե ցանկություն հայտնեն. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:07
Իսրայելն ու Ադրբեջանը արհեստական ​​բանականության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
04.02.2026 | 13:00
Եզակի են դեպքերը, երբ կալանավորված անձը արդարացվում է. Գալյանը՝ կալանքը շատ կիրառելու պրակտիկայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 13:00
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 12:55
TRIPP-ը պատմական քայլ է տարածաշրջանում խաղաղության և ուժեղ տնտեսություններ ստեղծելու ճանապարհին. Թրամփի բանագնաց
04.02.2026 | 12:52
Ցմահ դատապարտյալների համար ևս ավելի կդյուրացվի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:47
Մեր երկրում քաղբանտարկյալներ չկան. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:43
Առաջատար ծանրորդները կմասնակցեն Հայաստանի առաջնությանը
04.02.2026 | 12:34
Դատապարտյալների թիվը կալանավորների թվից ավելի է. նման ցուցանիշ վերջին 5 տարվա ընթացքում չէր եղել. Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 12:32
Ովքեր են Երևանում սպանված 23-ամյա Այշաթ Բայմուրադովայի գործով կասկածյալները․ ՔԿ-ն անուններ է հայտնում
04.02.2026 | 12:24
Արման Ծառուկյանը շնորհակալություն է հայտնել Սերգեյ Գալիցկուն․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
04.02.2026 | 12:15
Նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Երաշխիքի խնդիր կա․ գնացին Բաքու հանդիպման, հետ կգա՞ն, թե ոչ»,- այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե պաշտոնական Երևանն ինչպես է վերաբերվում Ադրբեջանի առաջարկին։ Հիշեցնենք` Ալիևի աշխատակազմից առաջարկ էր ուղարկվել Արցախ` Բաքվում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ։

Վարչապետի խոսքով` այո, քննարկում պետք է լինի, և պետք է խոսեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները։

«Երբ Հայաստանն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ Արցախից խեթ հայացքներ են, կասկածներ կան` «վայ, էդ ի՜նչ դավադրություններ են»։ Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն, որպեսզի և՛ էդ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, և՛ իրենց ակնկալիքների բավարարման ու ձևակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան»,– նշեց Փաշինյանը։

«Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որը կերաշխավորի այդ Բաքվի և Ստեփանակերտի միջև խոսակցության շարունակականությունը, որովհետև Ադրբեջանը ասենք, երկու անգամ խոսեց, հետո ասեց՝ հոգնեցի, էլ չեմ խոսում»,- նշեց Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ են ենթադրում «տեսանելի մեխանիզմները», որի մասին տևական ժամանակ խոսվում է:

«Կամ անվտանգությունն ու իրավունքները դարձան ինտեգրացիա, հետո էլ դարձան մի ուրիշ բան: Ի վերջո ի՞նչ է լինելու: Նաև սա նկատի ունեմ, որ մենք չենք պատրաստվում որևէ կերպ Ադրբեջանին ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ:

Մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի փակման առիթով ինչ մեծ միջազգային արձագանք եվավ: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքը, նաև իր պատասխանատվությունն է զգում այս իրվիճակի վերաբերյալ: Մենք ասում ենք, որ պետք է լինի այդ միջազգային մեխանիզմը, որը կապահովի այդ խոսակցության շարունակականությունը: Մենք ունենք դրա մասին մեր պատկերացումները, և մի քանի առաջարկ ենք արել: Հիմա կոռեկտ չէ, որ ես բարձրաձայնեմ մեր առաջարկները, մենք առնվազն 2-3 այդպիսի մեխանիզմ նկարագրել ենք և պետք է շարունկենք այդ ուղղությամբ աշխատել: Փաստահավաք առաքելությունը, որի մասին խոսում ենք, դա էլ կարող է լինել այդ միջազգային մեխանիզմի մաս»:

Մանրամասները՝ տեսանյութում։